Ամերիկացի վարսավիր Քորթնի Հոլմսն իր փոքրիկ այցելուներին առաջարկել է անվճար կտրել մազերը մեկ պայմանով. երեխաները բարձրաձայն պետք է կարդան որևէ պատմվածք: Այս ձևով հնարամիտ վարսավիրը ցանկանում էր նպաստել երեխաների ընթերցասիրությանը, ինչն իրեն հաջողվել էր, քանի որ շատ երեխաներ ցանկանում էին օգտվել վարսավիրի ծառայություններից` փոխարենը կարդալով նրա համար:



