▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատիկանից շառաչուն ապտակ հասցվեց Թուրքիային, ազերներին և այլ նմաններին

 

Շառաչուն ապտակ Թուրքիային, ազերիներին և այլ նմաններին…
Ինչպես միշտ գրում եմ մի փոքր ուշացումով` իրադարձությունը, երևույթը, միջադեպը վերապրելով, անցկացնելով հոգուս, սրտիս պրիզմայով, գնահատելով ու վերագնահատելով, դուրս գալով պահի, իրավիճակի զգացմունքային գնահատականներից…
Հայոց Ցողասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը մատուցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը աննախադեպ էր ու պատմական:
Զգացողություններս հակասական էին. ցավ, կսկիծ, հպարտություն, բավարարվածություն, հոգեկան հանգստություն և հատկապես ցավի, ողբերգության ճանաչման բաղձալի բարձրաձայնում…Վատիկանից համայն աշխարհին հիշեցվեց ու բարձրաձայնվեց, Ֆրանցիսկոս պապի շուրթերից հնչեցվեց մարդկության պատմության առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ Եղեռնի մասին: 
Սիրտս ցավից, հուզմունքից կծկված էր, բայց հպարտությունից, պահի վեհությունից` երջանկացած…Սուրբ Պետրոս եկեղեցու վեհաշուք, տիեզերական, սրբագործված, հրեշտակային մթնոլորտը, հայկական ծիրանափողի, երգչախմբերի, Նարեկացու, լատինա-հայկական աղոթքների, ողջ մթնոլորտի գեղեցիկ, աստվածային ոգին անկրկնելի էր ու հրաշք…
Վատիկանից հայկական դիվանագիտական շառաչուն ապտակ հասցվեց Թուրքիային, ազերիներին, մարդկային այդ ահավոր ողբերգությունը չճանաչած պետություններին, պետական և քաղաքական գործիչներին, կեղծավորությամբ, երեսպաշտությամբ ու երկակի սկզբունքներով առաջնորդվող մարդանմաններին:
Վատիկանը, կաթողիկոսարանները, սփյուռքը և հատկապես Վատիկանում Հայաստանի դեսպանատունը` դեսպան Միքայել Մինասյանի գլխավորությամբ, տիտանական աշխատանք էին կատարել ամենայն պատասխանատվությամբ և իրադարձության պատմական պահը վեհաշուք և բարձրաճաշակ ներկայացնելու ուղղությամբ:
Սա′, անշու′շտ, Ցեղասպանության մեկդարյա տարելիցի, զոհվածների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումների տիեզերական, աստվածային պսակն էր, գագաթնակետը…

Շառաչուն ապտակ Թուրքիային, ազերիներին և այլ նմաններին…Ինչպես միշտ գրում եմ մի փոքր ուշացումով` իրադարձությունը, երևույթը, միջադեպը վերապրելով, անցկացնելով հոգուս, սրտիս պրիզմայով, գնահատելով ու վերագնահատելով, դուրս գալով պահի, իրավիճակի զգացմունքային գնահատականներից…Հայոց Ցողասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը մատուցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը աննախադեպ էր ու պատմական:Զգացողություններս հակասական էին. ցավ, կսկիծ, հպարտություն, բավարարվածություն, հոգեկան հանգստություն և հատկապես ցավի, ողբերգության ճանաչման բաղձալի բարձրաձայնում…

Վատիկանից համայն աշխարհին հիշեցվեց ու բարձրաձայնվեց, Ֆրանցիսկոս պապի շուրթերից հնչեցվեց մարդկության պատմության առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ Եղեռնի մասին: Սիրտս ցավից, հուզմունքից կծկված էր, բայց հպարտությունից, պահի վեհությունից` երջանկացած…Սուրբ Պետրոս եկեղեցու վեհաշուք, տիեզերական, սրբագործված, հրեշտակային մթնոլորտը, հայկական ծիրանափողի, երգչախմբերի, Նարեկացու, լատինա-հայկական աղոթքների, ողջ մթնոլորտի գեղեցիկ, աստվածային ոգին անկրկնելի էր ու հրաշք…Վատիկանից հայկական դիվանագիտական շառաչուն ապտակ հասցվեց Թուրքիային, ազերիներին, մարդկային այդ ահավոր ողբերգությունը չճանաչած պետություններին, պետական և քաղաքական գործիչներին, կեղծավորությամբ, երեսպաշտությամբ ու երկակի սկզբունքներով առաջնորդվող մարդանմաններին:

Վատիկանը, կաթողիկոսարանները, սփյուռքը և հատկապես Վատիկանում Հայաստանի դեսպանատունը` դեսպան Միքայել Մինասյանի գլխավորությամբ, տիտանական աշխատանք էին կատարել ամենայն պատասխանատվությամբ և իրադարձության պատմական պահը վեհաշուք և բարձրաճաշակ ներկայացնելու ուղղությամբ:Սա′, անշու′շտ, Ցեղասպանության մեկդարյա տարելիցի, զոհվածների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումների տիեզերական, աստվածային պսակն էր, գագաթնակետը…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին