▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՈԶ տարածումը կանխելուն ուղղված ուսուցում` Հայաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչների համար

Ս.թ նոյեմբերի 2-3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) տարածումը կանխելու հարցում ֆինանսական հաստատությունների դերակատարման վերաբերյալ իրազեկության մեծացման նպատակով կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, հայկական բանկերի ներկայացուցիչներ և ԱՄՆ կառավարության փորձագետներ:

Աշխատաժողովի ընթացքում հայկական բանկերի 39 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ԱՄՆ պետքարտուղարության, գանձապետական և արդարադատության դեպարտամենտների, ինչպես նաև ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ քննության առնել ընդհանուր մարտահրավերները: Մասնակիցները ծանոթացան այն մոտեցումներին, որոնք թույլ չեն տալիս պատժամիջոցների ենթարկված երկրներին, ֆինանսական համակարգում առկա սողանցքներից օգտվելով, շրջանցել պատժամիջոցները: Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական մեխանիզմների ձևավորման և ԶՈԶ տարածմանն ուղղված ֆինանսական հոսքերը կանխելու նպատակով իրավապահ ջանքերի համակարգման հարցերը:

Մասնակիցների համար հստակ դարձավ, որ իրազեկումը մեծ կարևորություն ունի զենքերի տարածմանն ուղղված ֆինանսավորումը կանխելու հարցում: «Այս աշխատաժողովը բանիմաց ու փորձառու պաշտոնյաներին հնարավորություն տվեց կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողություններն անօրինական ֆինանսական գործառնությունները կանխելու ու բացահայտելու ոլորտում, որտեղ ազգային մակարդակի իրավասու կառույցները մեծ դերակատարում ունեն», - ասաց ՀԴԲ իրավական կցորդի տեղակալ Ջեյսոն Ռեյը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի կողմից,  որի շրջանակում տարածաշրջանային ու բազմակողմ մոտեցումների միջոցով օժանդակություն է ցուցաբերվում արտահանման վերահսկողության ազգային համակարգերը միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցման հարցում: ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող այս ծրագիրը գործում է ավելի քան 65 երկրներում և նպատակ ունի իրավակարգավորիչ խորհրդատվության, լիցենզավորող պաշտոնյաների ուսուցումների, բացահայտող սարքավորումների ապահովման և արտադրողների ու կառավարության միջև կապի ապահովմամբ հզորացնել տվյալ երկրի արտահանման վերահսկողության համակարգը: Արտահանման վերահսկողության ավելի լավ համակարգերն օգնում են զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց փոխադրման համակարգերի, սովորական սպառազինությունների և հարակից նյութերի տարածման դեմ պայքարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին