▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք Ադրբեջանին թշնամի չեմ համարել, ես ողջ հայ ազգին եմ անվանում ազգի դավաճան. Վահե Ավետյան

 

Նյութում տեղ գտած մտքերն ու տեսակետները մեր զրուցակցի սեփականությունն են և չեն համընկնում Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ:

 

 

Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը, ով  2 օր Բաքվի օդանավակայանում սպասում էր իր մուտքի թույլտվությանը, արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է: Այս մասին Վահեն անձամբ հայտնեց Asekose.am-ին:

Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ նպատակով էր նա ուզում մեկնել Բաքու, և թե ո՞րն էր Ադրբեջանի պատճառաբանությունը՝ նրան մուտքի թուլտվություն չտալու, Վահե Ավետյանը նշեց.

«Մեր երկրները երկվորյակներ են. կան լավ մարդիկ և կան պարզապես անմշակ մարդիկ: Օդանավակայանում իրենց մեջ նույնիսկ վեճ կար՝ թողնել ինձ Բաքու, թե՝ ոչ: Ես երկու մեր ցեխերը հավասարապես եմ խղճում: Եթե ինձ մուտքի թույլտվություն տային, պետք է գնայի և ծաղիկներ դնեի «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձանին: Այս մասին ոչ ոք չէր իմանալու, իսկ հիմա սրա մասին գիտեն երկու երկրներն էլ»,- պատմեց Վահե Ավետյանը:

Արդյոք սպասում էր, որ իրեն թույլ չեն տա մտնել Բաքու և թե արդյոք հիասթափված է այդ որոշման համար, Վահե Ավետյանը պատասխանեց.

«Ոչ, հիասթափված չեմ: Ես Ադրբեջանի հետ ընդամենն աշխատում եմ, իսկ հիասթափվել կարող եմ միայն սիրելիներիցս: Հազարավոր նամակներ ստացա խաղաղ, ազնիվ ադրբեջանցիներից և անգամ մի քանի հայից, ինչը մեծ հաջողություն է: Ես սաստիկ հիասթափված եմ իմ ցեղից, որը մարդկային, սոցիալական, բարոյական ու իմացական փլատակ է»,- հավելեց Վահե Ավետյանը:

Իսկ թե արդյոք նա հետագայում կրկին Ադրբեջանից Բաքու մտնելու թուլտվություն կխնդրի, Վահե Ավետյանն ասաց.

«Եթե կամենամ կանեմ, կամ ոչ, չեմ անի: Ադրբեջանը պետք է վերացնի այդ արգելքը»,- նշեց Վահե Ավետյանը՝ հավելելով, որ ինքն Ադրբեջանին իրեն թշնամի չի համարում.

«Երբեք Ադրբեջանին թշնամի չեմ համարել: Ես Անկախության Բանակի հրամանատար եմ: Իմ թշնամին հստակ է ինձ դեռևս 70-ականներից: Իմ թշնամին Պուտինն է և նրա կայսրությունը, այլ ոչ ղարաբաղակոմիտեկան ու նրանց լածիրակ չեկիստը: Վերջապես ամոթ է կովկասյան թույլ ցեղ թշնամի ունենալը, որը մեզ ոչինչ չի արել, հերիք չէ դեռ իրենց երկրի մի մասն էլ գրավել ենք: Ամոթ է, տղերք, հավակնություններդ մի քիչ բարձրացրեք. ասա ինձ ով է թշնամիդ, ասեմ՝ ումից ես թույլ»,- ասաց Վահե Ավետյանը:

Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում կատարված վերջին դեպքերը, այդ թվում ապրիլյան պատերազմը, բավարար չէ, որպեսզի ինքը փոխի իր տեսակետը՝ կապված ադրբեջանցիների՝ հայերին թշնամի լինելու հետ, Վահե Ավետյանը հստակեցրեց.

«Երբ ԳՌՈՒ-ն գնդակոծում է համ հայերին, համ նրանց, ինչու պետք է երկու տուժածից մեկին համարեմ թշնամի: Դա տխմարություն է: Ընդհակառակը, նա պոտենցիալ ու բնական դաշնակից է»,- Asekose.am-ին իր տեսակետը հայտնեց Վահե Ավետյանը:

Իսկ վերջում անդրադառնալով իր իսկ նշած պոտենցիալ ու բնական դաշնակցի պատճառով Հայաստանում որպես «ազգի դավաճան» որակվելուն, Վահե Ավետյանն ասաց.

«Ես ամբողջ հայ ազգին եմ անվանում ազգի դավաճան: Ամենասարսափելի բանը, որ կարելի է համարել ազգի համար, դա քաղաքացու դավաճանությունն է: Տգետ, տխմարների ու սինլքորների ցեղախումբ, դուք դավաճանել եք ազատությունը»,- նշեց Վահե Ավետյանը՝ ավելացնելով.

«Ազատության դավաճաններ, շանորդիներ, ով եք դուք, որ ոչ միայն իմ ազատությունը կասկածի տակ դնեք, այլ նաև նման բան անցկացնեք մտքներովդ,- իր խոսքը եզրափակեց իրեն քաղհալածյալ համարող Վահե Ավետյանը:  

 

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան

 

Հ.Գ Նյութում տեղ գտած մտքերն ու տեսակետները մեր զրուցակցի սեփականությունն են և չեն համընկնում Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին