▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ժողովուրդն արժանապատվություն չունի և փողապաշտ է

Հայաստանում ավելի դյուրին է աշխատելը, մարդկություն կա, դրախտ է,-ասում է Լիբանանից Հայրենիք վերադարձած ու բնակություն հաստատած լիբանանահայ  Րաֆֆի Առաքելյանը, ով Երևանում զբաղվում է պայուսակների վաճառքով, սովորել է Ֆրանսիայում, փորձ ձեռք բերել Chanel, Louis Vuitton-ում:

-Ծնվել եմ Բեյրութում, սովորել տեղի հայկական դպրոցներից մեկում, ապա 1992 թվականին հորս խորհրդով գնացել եմ  Ֆրանսիա, որտեղ ապրել եմ  6 տարի՝ հմտանալով պայուսակների դիզայներության ոլորտում: Սովորեցի ամեն մանրուք՝ պայուսակներ կարելու համար: Հայրս Բեյրութում պայուսակի գործարան ուներ, ուզում էր, որ իր գործը շարունակեի:

Եվ, քանի որ նրանից որոշ բաներ սովորել էի, համալսարանն ինձ ուղարկեց լավագույն ֆիրմաներ՝ փորձ ձեռք բերելու: Օրինակ՝ Chanel, Louis Vuitton:

Երբ վերադարձա Լիբանան՝  5 տարի ապրելուց հետո որոշեցի ամուսնանալ: Ապա  մեկնեցի ԱՄՆ, բայց չսիրեցի այն ու Լիբանան վերադարձա և  ևս 6 տարի ապրեցի: 2014 թվականին ընտանիքիս հետ եկա Հայաստան, տասը օր մնացինք, շատ վայրեր այցելեցինք: Երբ վերադարձա Լիբանան՝  Հայաստանը միշտ մտքիս մեջ էր: Զգում էի, որ այլևս ուրախ չեմ: Անընդհատ Հայրենիքս էի հիշում: Ուստի, կարևոր որոշում ընդունեցի, այն է՝ վաճառել ամեն ինչ ու գալ Հայաստան: Այստեղ փորձում եմ երազածս սեփական տունը կառուցել,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Րաֆֆի Առաքելյանը:

Առաջին անգամ, երբ եկաք Հայաստան, տեսա՞ք այն ինչի մասին լսել ու կարդացել էիք:

-Մեզ վախեցնում, ասում էին այստեղ մաֆիա կա, քեզ չեն թողնի աշխատել: Բայց եկա, տեսա, որ հակառակն էր: Այստեղ ավելի դյուրին է աշխատելը, իսկ Բեյրութում ավելի սթրեսային իրավիճակ էր: Բեյրութում կյանքը թանկ է, այստեղ՝ էժան: Երևանում փողոցները մաքուր են, մեքենաների վարորդները հարգում են անցորդին: Օրեր առաջ Ստամբուլում էի՝ մեքենան ժողովրդի վրա էին քշում: Մարդն այլ երկրներում արժեք չունի: Դրսում ո՞վ կնայի լացող երեխայի կողմը, ոչ ոք: Իսկ Հայաստանում այլ է: Այստեղ մարդկություն կա: Դրախտ է: Հայաստանում նաև ապահով է: Այլ երկրներում միշտ վախենում ես:

Շատերն այստեղի բարձր հարկերից են դժգոհում:

-Բեյրութում շնչելու համար էլ էինք հարկ վճարում: Էլեկտրաէներգիան շատ թանկ է: 5 Ամպերին 100 դոլար ենք տալիս:

Օրինակ՝ հալեպահայերից շատերը չդիամացան այստեղի պայմաններին ու գերադասեցին նույն Լիբանանը, Կանադան, ԱՄՆ-ն…

-Եթե մարդը լավատես չէ՝ ուր ուզում է լինի, անպայման դժգոհելու է: Ցավոք, վերջերս կնոջիցս բաժանվեցի, իսկ  պատճառներից մեկն էլ դա էր: Նա Հայաստանում չի  ցանկանում մնալ: Գերադասում է ԱՄՆ-ն: Նրան չկարողացա համոզել, փոխարենը  այլ ընտանիքների դեպքում հաջողություն ունեցա: Նրանք Լիբանանից եկան ու հաստատվեցին Երևանում՝ ականջալուր լինելով հորդորներիս: Եվ, գիտե՞ք, գոհ են իրենց այդ քայլից: Տուն ունեն, աշխատանք ունեն: Ամենակարևորը՝ հայերեն են խոսում: Երբ այստեղ եկանք՝ երեխաներս ոչ գրել գիտեին, ոչ էլ կարդալ: Հիմա ամեն ինչ կարգին է, շատ լավ են գրում ու խոսում: Արմատներին վերադառնալը շատ կարևոր է: 2014 թվականին, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց ու ոտքս հայրենի հողին դրեցի, առաջինը որ տեսա՝ զինվորական հայ աղջիկներն ու տղաներն էին: Ես ծնկի եկա, համբուրեցի հողը: Անասելի ուրախ էի այդ պահին:

Որտեղի՞ց Ձեր մեջ այդքան հայրենասիրություն:

-Դաստիարակությունը շատ կարևոր է: Հետո՝ Բեյրութում մենք՝ հայերս, համախմբված էինք, չէինք թողնում, որ արաբը մեր մեջ մտներ: Մեր հեղափոխական երգերը, պատմությունները ոչ ոք չի մոռացել: Ամեն ապրիլ ամսին չէինք սափրվում, սև էինք հագնում: Այդ ամիսը մեզ համար սգո ամիս էր: Փոքրուց այդպես ենք մտածել: Եվ, եթե գա այն պահը, երբ հայրենիքս իմ կարիքը կունենա, առաջինը կլինեմ, որ ձեռքս զենք կվերցնեմ: Հպարտ կլինեմ, եթե արյունս խառնվի հողին:

Հայաստանում կա՞ մի բան, որը Ձեզ դուր չի գալիս:

-Ամեն երկրում լավ մարդիկ էլ կան, վատերն էլ, դրա համար հաստատ կարծիքս չեմ փոխում(ժպտում է.Ա.Կ): Մի բան դուրս չի գալիս.այստեղի ժողովուրդն արժանապատվություն չունի, փողապաշտ է: Որոշ աղջիկներ գումարի համար մարմնավաճառությամբ են զբաղվում, դա ցավ է պատճառում ինձ: Գոնե հատակը մաքրեն, կամ պատուհանը, մատուցող լինեն, ոչ թե մարմինը վաճառեն: Մեղք են հայ աղջիկները: Նրանց շատ եմ տեսնում պարսիկների հետ, դրա համար Հանրապետության հրապարակ խուսափում եմ գնալ: Աներևակայելի բան է կատարվում: Սրբություն չի մնացել:

Տղաներն էլ փողի համար մեծ վեճեր են սարքում:

Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտին, մի քիչ խնդիր կա: Կարևոր է հաճախորդին չխաբելը, սուտ չխոսելը, այլապես կկորցնես նրան:

 Հասցրե՞լ եք շրջել ու տեսնել Հայաստանի ամբողջ գեղեցկությունը:

Այո, ամեն տեղ եղել եմ: Ամենագեղեցիկը Պարզ լիճն է: Հանդարտ է շատ: Ես շատ եմ նեղվում, որ ամառային արձակուրդներին հայերը Բաթումի են մեկնում կամ այլ տեղ:

Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում տեսնել:

Չեմ ուզում լինի Եվրոպա,ոչ էլ Ամերիկա ու Ռուսաստան: Կուզեմ մնա այնպիսին, ինչպիսին եղել է դարերով: Երազում եմ տեսնել այն օրը, երբ բոլորը կվերադառնան ու Հայաստանի անունը կթնդա ողջ աշխարհում:

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

 

Կարդացե՛ք նաև՝

Կտեղադրվի «Վիքիպեդիա»-ին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը.Հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է

Երբ ԱՄՆ-ից կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ կասեն «հինգն ու վեցը»...
Եթե գամ Հայաստան՝ երեխայիս դուք պետք է պահեք
Մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու.Մարթեն Յորգանց

Փարիզի նոր լույսը

Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի.Ստեփան Փարթամյան

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ

Եթե տուն, մեքենա չունես ու հանգստի չես մեկնում, ուրեմն աղքատ ես

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը

Պետք է պաշտպանենք մեր Արցախը, ամեն մի թիզ հողը․Փիթեր Ջեմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին