Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, օրեր առաջ՝ հունվարի 15-ին, Երևանում նրա համերգից հետո հանձնվել է ՀՀ վաստակավոր Արտիստի մեդալը, որին արժանացել էր դեռևս 2 տարի առաջ:
Հենց երկու տարի առաջ էր նաև, երբ Սերգեյ Խաչատրյանը ստացավ շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:
Սերգեյ Խաչատրյանը հասցրել է տասնյակ բեմեր նվաճել ու բարձր պահել մեր երկրի անունը: Սակայն տարօրինակ է, թե ինչու է նախարարը ՀՀ վաստակավոր արտիստի մեդալը Սերգեյ Խաչատրյանին տալիս Օպերայի շենքի միջանցքում, այլ ոչ թե բեմում՝ նրա համերգից հետո՝ հանդիսատեսների ներկայությամբ:
Կասեք՝ Սերգեյը համեստ է ու չ՞ի սիրում ավելորդ հանդիսավորություն... Թերևս այդպես էլ կա, սակայն, ընդունեք, որ մշակույթի գործիչների մեծարումը պատշաճ պետք է կատարել ու մեծարողն էլ պետք է իր շնորհավորական ու շնորհակալական խոսքը պատշաճ ձևակերպի:
Երևի եթե աշխարհահռչակ ջութակահարին մեդալի հանձնման «արարողությունը» տեղի չունենար միջանցքում, այս լուրը լրատվական հեռուստահաղորդումների գլխավոր թեմա պետք է դառնար, սակայն լավ է չդարձավ, որովհետև տխուր է պատկերն ու խոսքը...
Ուրախն ու լուսավորը Սերգեյ Խաչատրյանն է ու մեդալով ուրախացած նրա հարազատները:
Մնացածը՝ տեսանյութում ու առանց մեկնաբանության...
Հեղինակ՝
Մ. Բաղինյան