▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը զարմացած ասել էր՝ փաստորեն այսքան բան է եղե՞լ. Հայկ Պետրոսյան

 

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ երգիչ-երգչուհիները կատարում էին Ազնավուրի երգերը: Սա, թերևս, մեծն շանսոնյեի մահից հետո նրան նվիրված առաջին երեկոն էր Երևանում: Asekose.am-ի հետ զրույցում այս համերգային ծրագրերի ղեկավար երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը նշեց, որ երեկոն նախապես էր ծրագրված, ավելին՝ ակնկալում էին, որ Շառլ Ազնավուրը պետք է նույնպես ներկա լիներ համերգին, քանի որ տվյալ օրերը համընկել էին Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերի հետ, որին շանսոնյեն պետք է ներկա լիներ:

Այնպես ստացվեց, որ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագիրը դարձավ նաև հուշ-երեկո: Իսկ Հայկ Պետրոսյանը համերգային ծրագրերի ընթացքում նաև երգեր էր կատարում և ներկայացնում հետաքրքիր դրվագներ Ազնավուրի կյանքից:

«Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ ընկեր-երաժիշտներին, որոնց հետ 2016թ.-ից  սկսեցինք Ազնավուրի երգերը ներկայացնել, ինչը հետագայում դարձավ մեծ նախագիծ: Առաջինը հենց նրանց եմ շնորհակալություն հայտնում, որովհետեւ առանց նրանց պարզապես չէի կարող բարձրանալ բեմ և կատարել Ազնավուր: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ տարվա համերգի կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ հանձինս Էդուարդ Թոփչյանի  և Ռուզաննա Սիրունյանի, արդեն Մշակույթի  նախկին նախարար Արմեն Ամիրյանին, և, իհարկե, այս տարվա աջակիցներին՝ երաժիշտներին, Մշակույթի նախարարությանը՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, Unity Production-ին, Ինեկոբանկին և բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս մեծ նախագծի կայացման գործում»,-ասաց Հայկը:

Մեզ հետ զրույցում Հայկը նշեց նաև, որ իր համար շատ պատասխանատու էր հոր՝ Վարդան Պետրոսյանի վերադարձը:

«Առհասարակ, իմ կյանքում Շառլ Ազնավուրը մեծ դեր է ունեցել: Շատ կարևոր էր, որ 5 տարի անց հայրս երևանյան բեմ վերադարձավ հենց Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Նա հենց այնպես պարզապես չէր կարող վերադառնալ: Ինձ համար երկակի զագցողություններ էին, քանի որ շատ ուրախ էի հորս վերադարձի համար՝ նաև  որպես հանդիսատես: Իսկ երբ նա բեմ բարձրացավ, և բոլորը ոտքի կանգնեցին, իսկապես հուզիչ տեսարան էր»:

Հայկի խոսքով՝ այդ տեսարանն իրեն հիշեցրեց այն դրվագը, երբ Խորեն Աբրահամյանը դադարից հետո ԱՄՆ-ից վերադարձել էր և Վարդան Պետրոսյանի հետ ներկայացել «Ծերունին և սովը» ներկայացումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Բացի դրանից, մենք այս համերգային ծրագրում ներկայացել էինք երիտասարդ երգիչ-երգչուհիներով, իսկ հայրս այս առումով մեզ համար թիկունք էր: Նա ասաց, որ բավական մեծ աշխատանք էին կատարել»:

Հարկ է նշել, որ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրերից անմիջապես հետո՝ նոյեմբերի 12-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական  կոմեդիային թատրոնում Հայկ Պետրոսյանը ներկայացնելու է իր «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու-Update» stand up ներկայացումը: Ըստ Հայկի՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ պարբերաբար պետք է ներկայացման մեջ փոփոխություններ կատարի, բացի դրանից՝ ժանրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ներկայացումը չի կարող ժամանակավրեպ լինել:

Image may contain: 3 people, people smiling, text

«Հիմքը, իհարկե, հեղափոխությունն է, սակայն փոփոխություններն այնքան շատ են, որ նույնիսկ ներկայացմանը դիտելու եկած Արարատ Միրզոյանը զարմացած ասել էր՝ փաստորեն այսքան բան է եղե՞լ: Իսկապես  փոփոխությունները շատ են, ես էլ դրանք ներկայացնում եմ բեմից»:

Հայկը նշեց նաև, որ այս stand up-ով ավելի վաղ չէր կարող ներկայանալ.

«Ամեն ինչ իր ժամանակն ունի: Նմանեցնում եմ այն տեսարանին, երբ ավելի փոքր տարիքում ինչքան էլ ցանկանաս կիսվել օրինակ՝ մորդ հետ չես կարող, դրա համար հասունանալ և ժամանակ է պետք»:  

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև՝

Եղել են դժվար պահեր, երբ ցանկացել եմ կոտրվել, հանձնվել, բայց հիշել եմ Ազնավուրին... Հայկ Պետրոսյան

ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձ. Հայկ Պետրոսյանը մանրամասնում է

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները». Հայկ Պետրոսյանը` նոր ներկայացման ոգեշնչման մասին և ոչ միայն

«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան

Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին