Քանի որ հիմա էլ «զորքը պատրոն չի ունեցել» թեման է դարձել ամենաթրենդայիններից մեկը ֆեյսբուքում, փորձեմ բացատրել մի քանի կարևոր բան, որպեսզի հասկանաք, որ էլի ախմախ թեմա է ընտրվել, որի շուրջ հիմնականում պրոֆանական և էմոցիոնալ փաստարկներ են հնչում։
Փորձեմ ձեզ ներկայացնել երևույթը փեյնթով ու ձեռքով նկարած շատ սիրողական այս սխեմայի վրա։
- սևով մեր առաջին ու երկրորդն գծերն են
- մանուշակագույնով մեր դիրքային հենակետերն են
- մոխրագույնով երկրորդ գծի հետևում գտնվող ռեզերվներն են, այդ թվում նաև սպառազինության
- կարմիր ֆիգուրները հակառակորդի հրետանին է
- Ֆիհուրներից գնացող գծիկները՝ հերտանու կրակի ուղղությունը
- Սլաքները հակառակորդի տեխնիկայի ու հետևակի գրոհի ուղղությունն է։
- Կարմիր կետիկային ուզորներով հակառակորդի հրետանու խոսման գոտին է 1-ին և 2-րդ գծի արանքում։
Հիմա՝ որպես հրետանավոր, բացատրեմ բոլորիդ, թե ինչպես կարող է լինել այնպես, որ մեկ, կամ էլ նույնիսկ մի քանի դիրքում փամփուշտ պրծնի։
1․ Դիրքապահ ստորաբաժանումն իր հետ դիրք է տանում ռազմապաշար։ Ջոկի մասշտաբով դա արտահայտվում է հետևյալ կերպ․
- ինքնաձիգ ունեցողներն ունեն 6 պահունակ, որոնցից յուրաքանչյուրում 30 փամփուշտ կա։ Բացի դրանից, կարող են մի քանի արկղ փամփուշտ էլ հետները տանել, որոնցում ևս մի քանի հազար փամփուշտ է։
- գնդացրորդը տանում է մոտ 700-1000 փամփուշտ։
- նռնականետորդն ունի (կամ համենայն դեպս սրանից մի 10 տարի առաջ ուներ) 3 կրակոց։
Արդյունքում, միայն փամփուշտները արդեն մի քանի տասնյակ կիլոգրամ են կազմում։ Գումարեք սրան զենքերի քաշը, նռնակներն ու այլ ամունիցիան։ Շատ է, չէ՞։ Նայած ոնց նայես հարցին։ Օրինակ՝ ինքնաձիգով 180 փամփուշտը կարելի է կրակել մի քանի րոպեում, եթե անդադար լիցքավորես ու կրակես։
Հիմա տեսեք․ մարտը սկսվել է։ Հակառակորդը հրետանի է սկսում կիրառել ինչպես մեր դիրքերի վրա, այնպես էլ 1-ին ու 2-րդ գծերն իրար միացնող միջակայքն է կրակի տակ պահում։ Էլ չխոսեմ, որ կարող է ավելի խորը թիկունքին խփի։ Առավել ևս ԱԹՍ-ների առկայության պարագայում, շատ հեշտ է դարձել հրետանաին հարվածներ հասցնել ռեզերվից առաջին գծին օգնության եկող ստորաբաժանումներին ու մարտապաշար տեղափոխող այլ տարնսպորտին։ Խիտ հրետանային կրակը կարող է ընդհանրապես պարալիզացնել նման շարժերը և մի որոշ ժամանակով կարող է իզոլացնել առաջին գծի մեկ կամ մի քանի դիրքեր։
Միևնույն ժամանակ, առաջ է սկսում գալ հակառակորդի կենդանի ուժը, որի հետ փոխհրաձգություն վարելով, մեր ստորաբաժանումն աստիճանաբար սպառում է իր փամփուշտների պաշարը։ Եթե հակառակորդի հրետանին գործի բավական գրագետ ու բավական երկար ժամանակահատվածում, ապա մեր ստորաբաժանման ողջ մարտապաշարը կարող է սպառվել էլ (ինչը և եղել է)։
Այդ ժամանակ, բանը հասնում է ձեռնամարտի, որի ժամանակ հակառակորդ զինվորները իրար հետ կռիվ են տալիս հենց խրամուղիներում ու հենակետում՝ ձեռքի տակ եղած բոլոր հարմարր միջոցներով։
Շատերին թվում է, թե մեր զինվորները սովորական բոստանի բահերով են կռվել, բայց բանակն ունի սակրավորային կարճ բահեր, որոնք ինքնին զենք են։ Դրանց սայրերը սրված են ու մերձամարտում այն նույն հաջողությամբ կատարում է տապարի դեր։ Արդյունքում՝ ստանում ենք այն, ինչ ստանում ենք․ սպառված մարտապաշար ու մեր վերանվաճված դիրքում հայտնաբբերված 2 ասկյարի դի, որոնց սպանել են բահով։
Այնպես որ, հերթական պրոֆանացիաներին տրվելուց առաջ, համոզվեք, որ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Պրոֆանացիաների հետագա տարափից խուսափելու համար էլ կարող եմ նշել, որ օրինակ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներում սակրավորային բահը պաշտոնապես ընդգրկված է նաև որպես մերձամարտի զենք։
Հավելեմ նաև, որ նույնիսկ ամենաժամանակակից ու հզոր բանակաները, որոնք պատերազմ են վարել վերջին 20-30 տարում, չեն կարող պարծենալ, որ չեն եղել իրավիճակներ, երբ իրենց առանձին փոքր ստորաբաժանումներ ինչ որ պահի էլ փամփուշտ չեն ունեցել և մերձամարտի են բռնվել։
Հ․Գ․ Հազար ու մի այլ թեմա կա, որոնց վրա պետք է խորանալ․ կապի միջոցների խայտառակ պակասը, եղած տեխնիկայի պաշտպանվածության ու պահեստամասերով ապահովվածության աստիճանը, տեխնոլոգիապես հակառակորդին զիջելը և այլն, իսկ դուք դրած երկու օր է մազ եք փիտում, որ դիրքերից մեկում փամփուշտներ են վերջացել ու բահերով են կռվել․․․
Հիմա տեսեք․ ստորաբաժանումը սկսում է մարտը, որը ոչ թե մի քանի րոպե է տևում, այլ կարող է անգամ ժամեր տևել։