▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100-ամյա եղեռնի անհետացող ուրվականը

(Գաֆեսճեան արվեստի կենտրոն, «Հիշողության հայացք» փառատոն) 

1. Փըրֆորմընս  (բառացի թարգմանությունը ներկայացում)

Սիմվոլիկան երբեք իմ տարերքը չի եղել, քանզի տասնամյակներ շարունակ հոգիս բեռնել էի Բոսխի, Գոյայի ու «արևի տակ ապրելու իրավունք ունեցող ազգերի» արժեքներով:

Քանի դեռ համոզված էի, որ ապրելու իրավունքը ընտրյալներինն է, նայում էի  «հյուսիսի վայրենիների  (Նապոլեոնի բնութագրմամբ) քաղաքակրթությանը», ինչպես խանութի ցուցափեղկի ետևում կանգնած շրջմոլիկը, հուսալով, որ կգա մի օր ու ինձ ներս կթողնեն: Իմ միակ փրկությունը, ինձ սիրողներ գտնելն էր…

Ու գտա…

Երբ լքված ես, ամենից լավ ժամանակն է, որ սկսես ինքդ  քեզ  սիրել:

Ու բռնեցի դարձի ճանապարհը, ինչպես հորը դրժած անառակ զավակը:  

Ես հրաժարվեցի օտարի 33 տառից, ետ եկա իմ 39-ին: Ես վերադարձրի ինձ իմ ազատ ընտրության իրավունքը  ու սեփական հաջողության հավատը …

Երբ կռահեցի, որ հաջողությունը լոկ ընտրության խնդիր է, այն դադարեց առջևիցս փախչելուց, ու երկար ինձ սպասել չտվեց…

Այս զգացողությունները կարողացա իմ մեջ մտքի վերածել Հովհաննես Թեքգյոզյանի «Ձայնի հիշողություն»-ը ներկայացման ժամանակ՝ արթմնի քնի մեջ:

2.Փըրֆորմընս                                                                                                                                       Քուրդ բանասացներ Ռզգան Հասոյան (Հայաստան), Օզման Գուրդուլան (Թուրքիա)

Լսում էի քրդերեն սիրո առասպել, յարի գովք… լեզուն չէի հասկանում, բայց զգում էի երկխոսության անկեղծությունը ու նկատեցի, որ նրանք պարզ են, բայց ոչ պարզունակ: Դա իմ առաջին զգացողությունն էր և միակ իմացությունը քրդական մշակույթի մասին:

 Հետաքրքիր է, իսկ քանի՞սն է նկատում երաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը. տա՞սը-քսա՞նը, իսկ հայ բանագիտության կնքամայր Արուսյակ Սահակյա՞նը. հարյո՞ւրը – եկո՞ւհարյուրը:

Հիմա կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, թե ինչու է Կոմիտասը առեղծված: Մարդ, որի զգայարանները միացված էին Եվրոպայից մինչև Հնդկաստան, Կովկասից մինչև Միջերկրական ծովի երկրների ազգերի ու ազգություների մշակույթին, որն ընդունակ էր մեկինը մյուսից զատելու և փոխադարձ ազդեցությունները բացահայտելու բացառիկ ունակությամբ:

Մշակութային հսկայական տարածք ժառանգածի զգացողությունը ինձ նոր ուղեծիր  հանեց:

 Վաղ թե ուշ բոլորը գալու են իմ երկիր, սեփական ինքնութունը հավաստող «փաստաթղթի» ետևից: Վաղը Մատենադարան - մաշտոցյան շտեմարանի վկաություններով է որոշվելու յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը:

Երկու Քուրդ բանասացների երկխոսությունը ինձ համար դարձավ մեծ բացահայտումների առիթ:

3. Պարային փըրֆորմընս - «Կյանքը կյանք է պահանջում», հեղինակ՝ Աիդա Սիմոն

Հիշողությունները բոլորիս են հետապնդում: Եղեռնի ուրվականը ողբի հերթական սնունդ է ակնկալում: Մտքիս անընդհատությունը չի թողնում տարբերեմ անցյալը, ներկան ու գալիքը: Պարզվում է, տասնամյակներ շարունակ, անցյալով եմ սնել ապագան…

Անվրդով շրջվում եմ դեպի գալիքը:
Իմ կամքի ազատ դրսևորումով վտանգում եմ վտանգը: Հիմա էլ չեմ ողբում:     Ժպտում եմ:

Աիդա Սիմոնը հասավ իր նպատակին:                                                                                                                               

Փառատոնի գեղ. ղեկավար և գործ. տնօրեն Մարինե Կարոյանը իրեն զերծ է պահում արվեստը բացատրելու արվեստաբանի պարտականությունից: Նա գերադասում է ունկնդրին թողնել  իր զգացողությունների հետ,  սովորեցնում վստահել սեփական ինտուիցիային…

Իմ երախտագիտությունը տ-ն Կարոյանին: 

Վահագն Կոզմոյան  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին