▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մանղալով խորոված անող լինի, կարող ա ես էլ միանամ. ինչպե՞ս է Փաշինյանը նշելու «Քաղաքացու օրը»

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` ինչպես է նշելու «Քաղաքացու օրը»։ Նա այս մասին ասաց այսօր Նորագավիթ Մաքսակետում։

 

Լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանարապես ինչպե՞ս է պետք նշել այդ օրը։

«Քաղաքացին թող որոշի` ոնց նշի։ Կարող ա` մեկը որոշում ա, ինչպես անցած տարի, մանղալը հանի, Մաշտոցի պողոտայում դնի ու խորոված անի»,– ասաց նա։

Հարցրին` իսկ դուք ինչպե՞ս եք պատրավում նշել։

«Չգիտեմ։ եթե մանղալով խորոված անող լինի, կարող ա ես էլ միանամ»,– ժպտաց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Օրինագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով։ 3 պատգամավոր դեմ քվեարկեցին, 5-ը ձեռնպահ մնացին։

Դեմ քվեարկող պատգամավորներն են Կարեն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Գևորգ Գորգիսյանը (երեքն էլ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից)։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 21–ին առաջարկել էր ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում հռչակել Քաղաքացու օր։ Այս առաջարկը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որն ԱԺ-ում կքննարկվի հերթական նիստի անմիջապես ավարտից հետո նախանշված արտահերթ նիստում:

Կարդացեք նաև՝ Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան

 

Կարդացեք նաև՝  Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին

 

Կարդացեք նաև` Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան

 

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից

 

Կարդացեք նաև՝ Դա սովորություն է, հենց բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ ամեն ինչ տոչնի ա. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին