▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իբր հավատացյալ հայ ժողովրդի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների 92 տոկոսն իրեն իդենտիֆիկացնում է, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բայց միևնույն ժամանակ, այդ 92 տոկոսի կեսն ա հավատում դրախտի ու դժողքի գոյությանը, ունենք 200-300 հազար մարդ, ով զուգահեռ, հանդիսանում ա աղանդավորական կազմակերպությունների անդամ (մենակ Կյանքի Խոսքում 100+ հազար մարդ կա), տասնյակ հազարները հավատում են վախ բռնողներին, թուղթուգրերին, այցելում են բախտագուշակներին և այլն։ Հա, ու խիստ դեմ են Հելլոինին, թեև հաջորդ օրը հավեսով նայում են  «6-րդ զգայարանը»։

Սա գալիս է նրանից, որ մեր մոտ վաղուց արդեն կրոնն ու դավանանքն էլ շաբլոնի պես մի բան է։ Ասենք ոնց հանրապետականներն են նժդեհական գաղափարախոսության կրող իրական կյանքում, այնպես էլ իրենց քրիստոնյա ու ՀԱԵ հետևորդ դեկլարացնողներն են այդպիսին։ Ու սրա պատճառները բարդ են ու կոմպլեքս։

Պատճառներից հիմնականն էլ ըստ իս Հայաստանին հատուկ անտերությունն ու ամեն ինչի այլասերումն է։ Այո՛, մենք աշխարհիկ պետություն ենք ու Աստված չանի դառնանք կղերական պետություն, բայց դա ամենևին չի արդարացննում այն բացարձակ պասիվությունը, իսկ որոշ դեպքերում նաև խիստ արատավոր երևույթների դրսևորումը։ Կարելի է ասել, որ հատկապես վերջին 15 տարիների ընթացքում ՀԱԵ վերնախավն արել է ամեն բան, որպեսզի իրեն կտրի Եկեղեցու մնացած մարմնից ու ցավով պետք է նշեմ, որ հակառակ դրսևորումները հիմա ավելի շուտ բացառություն են կազմում գործող համակարգում։ Ու այս ամենը շատ լավ իլյուստրացնում է Չորրորդ Իշխանությունում այսօր լույս տեսած հոդվածը, որտեղ նշվում էր, որ Հայաստանի պետռեգիստրում Գարեգին Բ անվամբ մեկը գրանցել է  «Հայ Առաքելական Եկեղեցի» ՍՊԸ։ Չգիտեմ, թե արդյո՞ք սա հենց մեր Գարիկն է ու ՍՊԸ-ն էլ իրոք Հայ Առաքելական եկեղեցին է, բայց եկեղեցին այժմ վեր է ածվել նույնիսկ ոչ թե սահմանափակ պատասխանատվություն կրող, այլ բացարձակ անպատասխանատու ընկերության։

Ու պետք չէ մեղադրել  «հոտին», որ բախտագուշակությանն է իրեն տալիս, համարում է իրեն քրիստոնյա, բայց չի հավատում դրախտին, ներկա է լինում համ եկեղեցական պատարագին, համ Կյանքի խոսքի հավաքներին, որովհետև մարդիկ մոլորվել են։ Իսկ նրանք, ովքեր կոչված են այդ մարդկանց ուղղորդելու, հուշելու, նեցուկ կանգնելու (ոչ բոլորն իհարկե), ակտիվություն են դրսևորում Հելլոուինների դեմ հակազդելիս, կամ էլ եկեղեցուց դուրս մոմերի վաճառքն արգելելիս, իսկ հանապազօրյա պրոֆիլակտիկան, որ իրականում պետք է ու մեծ պահանջարկ ունի՝ 15-րդական պլանում է ու դրա ողջ բեռն ընկած է էնտուզիիաստ բարեխիղճ հոգևորականների ուսերին։

Դրա համար էլ էս վիճակն ա, երբ գրեթե բոլորն արտաքուստ քրիստոնյա են, իսկ ներքուստ՝ անորոշություն։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին