▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չի մեղադրել կամ զարմանալ, քանի որ նույն կերպ խաբեցին մեզ

Հայրենիքում ամեն ինչ վաճառած և մեծ դժվարություններով եվրոպական երկրներում ապաստան խնդրած փախստականներից շատերը, չդիմանալով, ինչպես իրենք են նշում, դժվար ու անմարդկային պայմաններին, կամավոր բռնում են հետդարձի ճանապարհը:

Վերջին ամիսներին փախստականներին սրտացավ ընդունող և եվրոպական դրախտ համարվող (ըստ արաբների) Շվեդիայից ու Գերմանիայից նկատվում է կամավոր հետդարձի մեծ հոսք:

Եթե 2015թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Շվեդիայից կամավոր տուն մեկնողների թիվը կազմում էր 981 հոգի, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում թիվը եռապատկվել է՝ հասնելով 2951-ի: Մեկնողների մեծ մասն իրաքցիներն են (1366), հետո աֆղանստանցիները (474), հետո իրանցիներն ու սիրիացիները:

Պատկերը նույնն է նաև Գերմանիայում: Տուն դարձողները բողոքում են պայմաններից, սննդից, ինչպես նաև այն փաստից, որ իշխանություններն իրենց հանդեպ անմարդկային են վերաբերվում՝ արտոնություններ տալով միայն սիրիացիներին: Ֆրանկֆուրտի և Բեռլինի օդանավակայաններում Spiegel magazine-ի լրագրողի այն հարցին, թե ինչո ՞ւ են նրանք հետ մեկնում, մի իրանցի պատասխանել է.

«Արդեն կես տարի է՝ սպասում եմ փախստականների ճամբարում: Իշխանությունները միայն օգնում են սիրիացիներին. համբերությունս արդեն հատել է: Այն սնունդը, որը մեզ են տալիս Գերմանիայում, Իրաքում նույնիսկ էշերին չեն տալիս»:

Իսկ միգուցե ճիշտ ժամանակն է, որ իրաքցիները ճամբարների պայմաններից ու սննդից բողոքելու փոխարեն խոստովանեն, որ Սադամն այդքան էլ բռնապետ չէր, որքան իրենց համոզում ու «ուտեցնում» էին ԱՄՆ-ն և Եվրոպան, խոստովանեն, որ Իրաքի ջուրը, հացն ու պանիրն ավելի համեղ էին, քան Coca-Cola-ն և McDonald's-ը:

Չնայած պետք չի մեղադրել կամ զարմանալ, քանի որ նույն կերպ խաբեցին մեզ՝ քանդելով Սովետական Միությունը, բայց սա արդեն ուրիշ «հայրենասիրություն» է:


Յուրի Գյուլբեկյան

Դանիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին