▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերը ողջ-ողջ այրվել են. Լուգանսկի շրջանում կրակել են փախստականների շարասյան վրա

Ուկրաինայի Լուգանսկի շրջանում կրակել են փախստականների շարասյան վրա: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդոնում գտնվող Խրյաշևատոյե գյուղի մոտակայքում:
BBC-ի այդ տեղեկությունը հաստատել է ուկրաինական իշխանությունների հակաահաբեկչական գործողության հրամանատարության ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը: Նրա խոսքով՝ զոհերի թիվն այժմ պարզվում է, բայց գրեթե բոլորը, ով շարասյան մեջ է եղել, մահացել են:
«Շատերը ողջ-ողջ այրվել են»,- ասել է Մատյուխինը: Նրա պնդմամբ՝ կրակել են :
Կասկած չկա, որ ռուսամետ անջատողականներն էլ առաջ կքաշեն իրենց վարկածը՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը գցելով Կիևի վրա:
Իրականությունն այն է, որ փոխադարձ մեղադրանքների այս տարափում զոհվում են անմեղ, խաղաղ մարդիկ:
Ու սա արդեն սովորական պատերազմ չէ, ահաբեկչություն է՝ անզեն մարդկանց թիրախ ընտրած...

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին