▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի Քոչար

 

Yelaket.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից

Կա մ ի բան, որը երբեք չեք հանդուրժի:

Ես, առհասարակ շատ տոլեռանտ` հանդուրժող մարդ եմ, բայց և չափից դուրս սկզբունքային և հպարտ: Եթե որևէ բան դեմ է իմ արժանապատվությանը, հպարտությանն ու սկզբունքներին, ապա ես դժվար թե հանդուրժեմ: Ինչպես նաև երբեք չեմ հանդուրժում բռնությունն ու ագրեսիան: Ես մարդուն կարող եմ վայրկենապես ջնջել իմ կյանքից, եթե նա բռնանում է ինձ` լինի ֆիզիկապես, թե հոգեպես: Ինչպես նաև չեմ հանդուրժում, երբ ինձ ցուցումներ են տալիս և կամ < >ապրել. թող յուրաքանչյուրն իր կյանքն ապրի, և թույլ տա նաև այլոց ապրել: Պարտադիր չէ մենք համակարծիք լինեն այլոց հետ և կամ համաձայն նրանց տեսակին, սակայն դա դեռևս չի նշանակում, որ որևէ մեկը մեզ բարոյական իրավունք է տվե լ բռնանալու այլոց կամքին և կամ սկզբունքներին:

Ձեր կյանքի ամենադժվար ու շրջադարձային փուլը ո՞ր ժամանակահատվածն էր, այն հետք թողե՞ց Ձեր ներաշխարհի վրա:

Ինձ շատ խոցող մի հարց ու թեմա է: Դժվարին փուլեր շատ են եղել, բայց նման շրջադարձային և բազում տհաճ իրադարձություններով ու փորձություններով լի շրջան, ինչպիսին վերջին 3-4 տարին էր, ես դեռևս չէի ունեցել, և շատ մեծ հույս ունեմ, որ այլևս չեմ էլ ունենա: Վերջին տարիները կորուստի տարիներ էին: Այն ամենն, ինչ երկար տարիներ ստեղծել էի, այն ամենն, ինչին կուրորեն նվիրված էի, ինչի հավատում էի, մարդիկ, որոնց սիրում էի, վստահում, հավատում….. անհետ կորցրի: Կորուստները հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող: Կատարվեց մի բան, ինչին ինքս դժվարությամբ էի հավատում: Սկսվեց իմ հիմնած <>-ից ու մեդիաընկերությունից, ավարտվեց ժամանակին շատ սիրելի և վստահելի մարդկանցով և երբեմնի հարազատներով: Անկումային շրջան էր, որի մասին խոսել չեմ ցանկանում, պատրաստ չեմ, գուցե մի օր շատ փակագծեր բացեմ, բայց այս պահին դա դեռևս հնարավոր չէ, քանզի վերքերը թարմ են, դեռևս չեն սպիացել: Հետք թողնելը մեղմ է ասված, այն ամբողջովին փոխեց ինձ: Ես ես եմ, բայց բոլորովին փոխված, մի այլ Անի է, մի նոր Անի: Հավատս ու վստահությունս կորցրել եմ մարդկանց նկատմամբ, … կյանքը մի պահի բոլորովին իմաստազրկվել էր, հակադեպրեսանդներն անգամ չէին օգնում, և միակը` հանուն ում ես որոշեցի չհանձնվել ու շարունակել պայքարել ու չչարանալ, որդիս էր: Միայն ինձ է հայտնի, թե ես ինչով եմ անցել և ինչո՞ւ, միայն ես գիտեմ իմ կյանքը և միայն ինձ է հայտնի, թե որքան ծանր էր, ցավոտ և դժվար: Մի պահ, ես միայն ինձ ունեի և որդուս, և ես չհանձնվեցի… և թեև դեռևս ամեն բան չէ, որ հաղթահարված է, սակայն ես շարունակում եմ պայքարել ու փորձում եմ ամուր կանգնած մնալ ոտքերիս: Ես դեռ կվերադառնամ…

Ձեր կյանքի ամենահիշարժան օրը:

 Այն օրը, երբ ես Աստծո արարչագործությամբ կյանք եմ տվել. կյանք տվել մի տղայի, ով իմ ամեն ինչն է: Որդուս ծնունդից առավել հիշարժան օր թերևս չեմ ունեցել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` 

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին