▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարել ցեղասպանության դեմ, որտեղ էլ որ լինի. Ջորջ Քլունիի տեսաուղերձը` ի աջակցություն «Խոստումը» ֆիլմի

 

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է ձայնագրել, որում ասված է.

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ  «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Քիմ Քարդաշյանը, Էլթոն Ջոնը Բարբարա Սթրեյզանդը, Շերը, Ջեիֆեր Լոպեսը, Սիլվեսթեր Ստալոնեն,  Մելինա Կանակարեդեսը, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее