«Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականին տված Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը, որում նա անդրադարձել էր նաեւ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ այդ հարցազրույցում ի թիվս շատ եւ շատ թեմաների, Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել էր նաեւ «Հարսնաքարի» դեպքերին, դրան հետեւած զարգացումներին եւ ասել էր. «Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես... Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման... դա ի՞նչ է... ո՞նց է կոչվում... բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն»:
Անդրադառնալով քաղաքացիական շարժումներին՝ պատգամավորը կարծիք էր հայտնել, որ ուղղորդված են եւ ասել էր. « Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը : Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության : Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լեւոն, բոլորը միավորվել են... Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել»: Հայրապետյանը նաեւ ասել էր, թե «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «դաշինքի» հետեւում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը:
Հայրապետյանը Ծառուկյանին վստահեցրել է, որ իր մասին ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍԵԼ
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Քաղաքական ավելին
![«Շուռնուխում ճանապարհի կեսը հսկում են մեր սահմանապահները, մյուսը` թշնամու». Մարատ Եգանյան](http://asekose.am/upload/news/admin/2018/08/5b70814c11dc8_medium.jpg)
ավելին
![«Ատելություն տարածող հեղափոխություններից հետո 85% հավանականությամբ լինում են պատերազմներ». Էդգար Էլբակյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-3/edgar_elbakyan.jpg)
ավելին
![Արևմտյան փողերը ծառայեցնում են իրենց պաշտոններին, աթոռներին․․․Բագրատ Սրբազան](http://asekose.am/filemanager/uploads/2023/09/week-4/bagratgalstanyan.jpg)
ավելին
![Ալիևը նորից ուլտիմատում է ներկայացրել․ «Մինչև Հայաստանն իր սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»](http://asekose.am/upload/news/admin/2018/06/5b216d1c69bab_medium.jpg)
ավելին
![«Ընտրակեղծիքը դարձել է ցինիկ ու «հեղափոխական»». Անդրանիկ Թևանյան](http://asekose.am/upload/news/admin/2012/09/504eee6f8691f_medium.jpg)
ավելին
![«Նիկոլական նույն խոսույթն ուներ»․ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի մասին](/filemanager/uploads/2024/07/week-1/garnikdanielyan.jpg)
ավելին