▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերն ուրիշ են, եվրոպացու նման չեն.Բրազիլաբնակ երգիչը եկել ու մնացել է Հայաստանում

Առաջին անգամ Հայաստան ժամանած լիբանանահայ, բրազիլաբնակ երգիչ Ժակ Օգճյանին Հայաստանն այնքան է դուր եկել, նրան այնպես են գերել բնությունն ու հայկական մրգերը, ինչպես ինքն է ասում՝ հատկապես ծիրանը, որ որոշել է վերջնականապես հաստատվել Հայրենիքում:

«Առաջին քայլն արդեն արել եմ, ՀՀ քաղաքացի եմ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հպարտորեն ասաց նա:

«Միշտ ցանկացել եմ գալ, բայց չի ստացվել: Ճիշտ պահը  երևի հիմա էր: Ցնցված եմ ուղղակի: Ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ շատ բարի են, հյուրասեր:

Օրեր առաջ առաջին անգամ մեկի տուն հյուր գնացի: Ասաց՝ անպայման հաց պետք է ուտես: Պատասխանեցի, որ սոված չեմ, հետո հասկացա, որ դա կարևոր չէ(ժպտում է.Ա.Կ): Հաճելի երևույթ է: Հայերն ուրիշ են, նրանք  եվրոպացիների նման չեն»,-նկատեց  Ժակ Օգճյանը:

Պարոն Օգճյանը նշեց, որ բացի երգելը նաև ուսուցչությամբ է զբաղվում.ասում է՝ ամենուր հայերենը պահպանելու խնդիրը կա.

«6-րդ սերունդն է ու նվազել է հայերենին տիրապետողների թիվը: Որ երկրում ապրում են՝ այնտեղի սովորույթներն են յուրացնում և վերջ: Դժբախտաբար, հայերենին չեն տիրապետում: Նրանք անգամ հայոց պատմությունը չգիտեն: Եվ, երբ տարիներ առաջ հաստատվեցի Բրազիլիայում, այնտեղ սկսեցի հայի փնտրել, գտնել, զրուցել և, եթե զգում էի, որ լեզվին լավ չի տիրապետում, սկսում էի պարապել հետը: Հայերեն դասընթացներից բացի հայոց պատմության և հայ երգի մասին էլ էի խոսում: Հետո սկսեցի եկեղեցիներում «Տեր, Ողորմեա»-ն երգել: Ուզում էի, որ բոլորն իմանային, թե ով է հայը: Ծանոթների ու անծանոթների հետ խոսում էի քրիտոնեության ընդունման, մեր պատմության, Հայոց ցեղասպանության մասին:

Իսկ այսօր բոլորին հորդորում եմ՝ եկե՛ք, գոնե տեսեք Հայաստանը: Սա մեր Հայրենիքն է, մեր հողը»-եզրափակեց երգիչը:

Անի Կարապետյան

Կարդացե՛ք նաև՝

Ամեն մարտ ամսին թուրքերը գալիս ու վերցնում են ծնված բոլոր հայերի անունները

 

Հայաստանում ժողովուրդն արժանապատվություն չունի և փողապաշտ է

Կտեղադրվի «Վիքիպեդիա»-ին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը.Հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է

Երբ ԱՄՆ-ից կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ կասեն «հինգն ու վեցը»...
Եթե գամ Հայաստան՝ երեխայիս դուք պետք է պահեք
Մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու.Մարթեն Յորգանց

Փարիզի նոր լույսը

Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի.Ստեփան Փարթամյան

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ

Եթե տուն, մեքենա չունես ու հանգստի չես մեկնում, ուրեմն աղքատ ես

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը

Պետք է պաշտպանենք մեր Արցախը, ամեն մի թիզ հողը․Փիթեր Ջեմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին