▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշոյի կնոջ երազը. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ԱՐՇՈՅԻ ԿՆՈՋ ԵՐԱԶԸ
Գևորգը քառասուն տարեկան էր: Նա կենսուրախ մարդ էր, ամեն ինչ սրտին մոտ չէր ընդունում, հավատում էր ճակատագրին և շրջապատին հորդորում կյանքը թեթև ապրել: Ցանկացած իրավիճակում հումորը չէր կորցնում:
Հոկտեմբերի վերջին, հարբուխով ծանր հիվանդացավ: Կինը հորդորեց բժշկի գնալ: Բժշկուհին զննեց, խորհուրդ տվեց մի քանի օր անկողնում անցկացնել, դեղեր նշանակեց: Մտավ անկողին` կատակելով, թե տղամարդը օրը ցերեկով մտավ անկողին, դե ասա վերջը եկել է: Կինը նկատեց, թե՝ հումորդ տեղին չէ: Քնելուց առաջ բժշկի պատվերով հաբեր խմեց: Երազում ինքը մահացել էր, հարազատներն իր վրա լացում էին, ընկերներից միայն Վարդանն էր այնտեղ, որն անկյունում կանգնած բարձր ծիծաղում էր: Նրա ծիծաղից Գևորգը վեր թռավ: Նայեց մահճակալին, ամբողջովին քրտինքի մեջ էր: Անկողնուց վեր կացավ, ուզում էր զուգարան գնալ: Չհասավ, սիրտն այնքան արագ էր բաբախում, որ ձայնը լսվում էր: Հենվեց պատին` մտածելով ուր որ է կանցնի, էլ չուզեց կնոջն անհանգստացնել: Տանը ճնշում չափելու էլեկտրական սարք կար: Մի կերպ գտավ,
98
չափեց,
ճնշումը շատ բարձր էր, իսկ սրտի բաբախյունը`
160:
Սիրտը, որ չորս տասնամյակ վանդակի մեջ
տեղավորվել
ու հանգիստ ապրում էր, այսօր այնտեղից
ուզում էր դուրս գալ: Մի կերպ արթնացրեց
կնոջը, խնդրեց իրեն հիվանդանոց հասցնել: Մտածեց՝
շտապ օգնության գալուն չի հասցնի, խնդրեց
եղբորը կանչել: Նրան հասցրին հիվանդանոց: Ընդունարանում
փորձեցին սրտամկանի աշխատանքը
նկարել, չստացվեց, այն թղթի վրա ուղիղ գիծ
էր ցույց տալիս: Բուժքույրը մի քանի անգամ
փորձելուց հետո նեղսրտեց. «Էս վիճակում մարդը
կենդանի չի լինում»: Արժանանալով բժշկուհու խոժոռ
հայացքին` լռեց: Գևորգին շտապ տեղափոխեցին
վերակենդանացման բաժանմունք և միացրին
սրտի ապարատին: Բժիշկը նկատելով, որ
կողքի
հիվանդին մոնիտորից անջատել են՝ նրան
էլ միացրեց և հիվանդին ու բուժքրոջը դիտողություն
արեց:
Ներարկում արեցին, Գևորգի վիճակը մի փոքր
թեթևացավ: Միևնույն է, Գևորգը իր վիճակը գնահատեց
օրհասական, մտածեց, որ մեռնում է: Գոնե
մարդավարի մեռներ` ընտանիքում, հարազատներով
շրջապատված: Հետո հիշեց պապի խոսքերը.
«Մարդավարի մեռնելու համար մարդ մարդավարի
պիտի ապրած լինի»: Իսկ իր ապրածն ինչ էր.
գիտաշխատողին տրվող աշխատավարձը նույնն
է, թե մուրացկանին տրվող մանրադրամը:
Երեխաներին էլ չհասցրեց ամուսնացնել: Գիրքը
պատրաստ էր, չհասցրեց տպագրել (մասնագիտությամբ
կենսաբան էր, գիտաշխատող): Շուրջ
99
տասը տարի է, ինչ աշխատում էր այդ գրքի վրա, այն իր հպարտությունն էր, հույս ուներ դրանով ճանաչում ստանալ: Գուցե ընկերները հրատարակեն: Թեև շատ ընկեր չուներ: Դժվար էր մարդկանց հավանում: Նրանց մեջ անընդհատ թերություններ էր բացահայտում ու հրաժարվում ընկերություն անելուց: Այդ կապակցությամբ հայրը նրան ասում էր. «Մարդիկ շատ թերություններ չունեն, ուղղակի ամեն մեկը չէ, որ արժանիք ունի»: Ինքը հաճախ էր դրանք խառնում իրար: Հետո սկսեց մտածել, թե կյանքը իմաստավորված չապրեց: Ախր, կյանքն այնքան է իմաստավորված, որքանով դու ես նրան իմաստ տալիս: Փորձում էր զանազան իմաստներ փնտրել: Կյանքի տեսաժապավենը անգույն էր պատկերվում… Վերհուշի թևով հասավ այն կետին, երբ տարիներ առաջ արտասահմանում աշխատանքի հրավեր ստացավ, հրաժարվեց. էլի կինն էր մեղավոր. երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց. «Իմ երեխաներին ես օտար երկրում չեմ մեծացնի»: Այս մտքերի մեջ էր, երբ հերթապահ բժիշկը մոտեցավ նրան: Գևորգը աչքերը փակեց: Նա բժիշկներին չէր հավատում, խորապես համոզված էր` մարդու մեռնելն ու ապրելը բժշկի ձեռքերում չեն: Լսեց բժշկի խոսքերը. «Նոր եկած հիվանդի վիճակը կայունացել է»: Գևորգը աչքերը բացեց, որ բժշկին հարցնի. «Ճի՞շտ ես ասում, բժի՛շկ»: Սակայն բժիշկը արդեն թեքվել էր կողքի հիվանդի վրա, բուժքրոջն էր կանչում, որ նրան օգնություն ցույց տան: Բժիշկը բուժքրոջը շշուկով ասում էր, որ իր հարևան հիվանդի սիրտը հիմա կկանգնի: Երբ Գևորգին ներս բերեցին, միայն նա
100
էր արթուն: Մնացածները կամ ցավից տնքում էին,
կամ քնած էին: Նա Գևորգին ներկայացավ Արշո
անունով, ասաց՝ Արտաշատից է, գյուղի անունն էլ
ասաց` չի հիշում, զբաղվում է հողագործությամբ:
Տեսքին նայելուց չէիր ասի, որ հողագործ է:
Այնքան մարմնեղ էր ու գեր, որ զարմանում էիր,
թե մահճակալին ինչպես էր տեղավորվում: Նա
միակ մարդն էր, որ հետաքրքրվեց Գևորգի վիճակով:
Երբ իմացավ, որ Գևորգը սրտի խնդիր
ունի, հուսադրեց. «Դեռ ջահել ես, կդիմանաս»:
Արշոն ասաց, որ երբ իրեն բերեցին, չէր կարողանում
շնչել, պինդ սիրտ ունի, դրա համար էլ դիմացավ,
փառք Աստծո, հիմա լավ է, վաղը տեղափոխելու
են պալատ, բժիշկներն այստեղ հրաշքներ
են գործում: Հիմա էլ ասում են, որ նրա սիրտը ուր
որ է կկանգնի: Սկսեցին նրան ինտենսիվ ներարկումներ
անել, մի բժիշկը փոխարինում էր մյուսին,
բուժքույրը` բուժքրոջը:
Նրանց խոսքերից Գևորգը հասկացավ, որ Արշոյի
վիճակը ոչնչով չէր փոխվում: Գևորգի վիճակն
էլ չէր փոխվում, նա էլ էր մտածում, որ սիրտը ուր
որ է կկանգնի, բայց նրան ոչ ոք ուշադրություն չէր
դարձնում, մեկ ուզեց գոռալ, ուշադրություն հրավիրել,
հետո մտածեց` անհարմար է: Կողքինը
ավելի
վատ է: Սկսեց ինքն իրեն հանգստացնել:
Արդեն լուսանում էր: Արշոն սկսեց ցածրաձայն
կնոջը հայհոյել: Բուժքույրը նրան հանդիմանում
էր` ասելով, թե կինն ինչ մեղք ունի: Արշոն ասաց,
որ կինը երեկ այցի էր եկել ու իրեն ասել, որ այսօր
զգույշ լինի, վատ երազ է տեսել: Հետո մի փոքր
խաղաղվեց ու մտքում սկսեց թաղման հետ կապ101
ված «հախ ու հաշիվ անել»: Տանն առանձնապես գումար չկար, տղան կնոջը, երեխաներին վերցրել, Ռուսաստան աշխատանքի էր գնացել, կարծես թե վատ չէր վաստակում, բայց ինքը նրա օգնությունից հրաժարվում էր. այգի ուներ, խաղող էր մշակում, հանձնում էր գործարան: Այս տարի էլ էր հանձնել, բավականին գումար ուներ ստանալու, բայց ասել էին` հունվարից հետո, գուցե բացառության կարգով տային: Ամենից շատ ափսոսաց տղային, որ հեռավոր Նախոդկայից պիտի գար ու հասներ թաղմանը: Կասկած չուներ` կգա. իրեն շատ է սիրում: Ամեն զանգից կինը նախանձում էր, թե տղան իր ինչ ջերմությամբ էր խոսում: Թոռներն էլ լավն են: Նույնիսկ իր մասին բանաստեղծություն են գրել ու նամակով ուղարկել: Նրանց շատ էր կարոտել, ափսոս, էլ չի հասցնի նրանց տեսնել: Կինը չի կարող այգին մշակել, լավ այգի է ստեղծել, ափսոս է, կչորանա: Կնոջ երեսը չի էլ ուզում տեսնել, երևի նրա երազի պատճառով:
Ախր խեղճ կինն ինչ էր արել, ամեն օր գյուղից երեք-չորս մեքենա փոխելով հասնում էր Երևան, հարևանից գումար էր վերցրել, որ հիվանդանոցի ծախսերը հոգա,- հիմա անվճար բժշկություն չկա: Հիվանդանոց ընկնողը կորած է: Սկսեց ինքն իրեն ամոթանք տալ՝ ի՞նչ է, հույսդ կորցրի՞ր, հույսը մահից էլ է ուժեղ: Մոռացա՞ր, մի քանի տարի առաջ էր, ընկերներով Խոսրովի անտառ որսի գնացիք, արջը դուրս եկավ դեմ-դիմաց, քո ձեռքը զենք չկար: Նորելուկ որսորդին էիր տվել, որ կրակել սովորի: Ընկերներդ փախան, դու կանգնած մնացիր: Արջը նայեց քո աչքերին, քո աժդահա
102
մարմնին, դու նայեցիր արջի աչքերին, արջը շուռ
եկավ գնաց: Ընկերներդ քեզ մեռած էին համարում:
Դու ընդամենը
նրանց վրա ծիծաղեցիր, հիմա
էդ բժիշկների
խելքին ընկել, թաղմանդ ծախսերն
ես անում: Դու նրանց վրա ինչո՞ւ չես ծիծաղում:
Էդ մտքերի մեջ էր, երբ տեսավ` լույսը բացվում է:
Արշոն հանկարծ շուռ եկավ դեպի Գևորգը, թե
«Մե՛ր տղա, դո՞ւ ոնց ես, ոտքդ էլ ոտք չէր, քո գալն
ու իմ սրտի վատանալը մեկ եղավ»: Գևորգը ձեռքով
մի կերպ հասկացրեց, որ լավ չէ: Սկսեցին
արթնանալ մյուս հիվանդները: Սենյակում տասից
տասնհինգ մարդ էր պառկած: Նրանցից մեկը
սկսեց դժգոհել իշխանություններից,
մյուսները
միացան
նրան: Պատուհանի
տակ պառկած ալեհեր
տղամարդը լավատեսության
կոչ արեց: Նրանից
քիչ վերևի մահճակալին պառկածը հակադարձեց,
թե մեր օրերում լավատես
լինելու համար
ռոմանտիկ լինելն էլ է քիչ: Հետո հիվանդներից
մեկը հայոց պատմության ինչ-որ դրվագների շուրջ
սկսեց վիճել կողքինի հետ: Գևորգին թվաց, որ այս
ամենը նրանց ամենօրյա
«նախաճաշն» է: Մահվան
եզրին գտնվող մարդիկ ինչերի մասին են մտածում:
Գուցե հենց դա է մարդու բնույթը:
Ներս մտավ բաժնի վարիչը՝ սպիտակ խալաթով,
հաղթանդամ, սպիտակ մազերով և ոչինչ
չասող կլոր դեմքով մի տղամարդ: Մոտեցավ
Գևորգին,
հարցրեց. «Դո՞ւ ես նոր հիվանդը» (հավանաբար
կինն էր խնդրել, որ մոտենա ու ճշտի
Գևորգի վիճակը): Գևորգը գլխի շարժումով հասկացրեց,
որ ինքն է: Նա նայեց էկրանին, ամեն ինչ
հանդարտ էր: Նայեց Գևորգի կարմրած դեմքին ու
103
չռված աչքերին ու զարմացավ: Գևորգը հասկացրեց, որ շատ վատ է, սիրտն ուզում է տեղից դուրս թռչել: Բժիշկը զարմացած բռնեց Գևորգի ձեռքը՝ փորձելով գտնել զարկերակը, այն չկար, փորձեց այն գտնել պարանոցի շրջանում` անօգուտ: Նորից նայեց մոնիտորին, քաշեց միացման լարն ու տեղում քարացավ: Ամեն ինչ պարզ էր: Գևորգի և Արշոյի մոնիտորների լարերը խառնել էին, այսինքն` Արշոյի էկրանին ցույց տրվող տվյալները Գևորգինն էին, իսկ Գևորգինը՝ Արշոյինը: Բժիշկը փոխեց տեղերը և հասկացավ Գևորգի վիճակը: Իսկ երբ տեսավ, թե գիշերվա ընթացքում ինչ դեղեր են ներարկել Արշոյին, այլայլվեց: Դրանք կարող էին սրտի կանգ առաջացնել: Իրոք, նա ամուր սիրտ էր ունեցել: Նույնը կարող էր Գևորգի հետ կատարվել, քանի որ նա այդքան ժամանակ մնացել էր առանց օգնության: Այս անգամ էլ բժիշկ-բուժքույր հարձակվեցին Գևորգի վրա: Է՛լ ներարկում, է՛լ արհեստական շնչառություն: Այս բոլորը մի տեսակ թատրոնի էր նման, ու մարդ չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ լաց լիներ:
Արշոն, երբ հասկացավ կատարվածի մասին, առաջին բանը, որ արեց, այն էր, որ կողքի պահարանից հանեց թղթի մեջ փաթաթված հացը, պանիրն ու կանաչին և սկսեց ախորժակով ուտել ու չարակամ հայացքով նայում էր Գևորգին ու չարախնդում` հիմա էլ դու տես, թե բժիշկները ինչ օրի են գցելու քեզ: Կարծես Գևորգն էր մեղավոր, որ բժիշկը մթության մեջ մոնիտորի լարերը շփոթել էր:
Ձեռնարկվող միջոցները Գևորգին չէին օգնում:
104

ԱՐՇՈՅԻ ԿՆՈՋ ԵՐԱԶԸ

Գևորգը քառասուն տարեկան էր: Նա կենսուրախ մարդ էր, ամեն ինչ սրտին մոտ չէր ընդունում, հավատում էր ճակատագրին և շրջապատին հորդորում կյանքը թեթև ապրել: Ցանկացած իրավիճակում հումորը չէր կորցնում:Հոկտեմբերի վերջին, հարբուխով ծանր հիվանդացավ: Կինը հորդորեց բժշկի գնալ: Բժշկուհին զննեց, խորհուրդ տվեց մի քանի օր անկողնում անցկացնել, դեղեր նշանակեց: Մտավ անկողին` կատակելով, թե տղամարդը օրը ցերեկով մտավ անկողին, դե ասա վերջը եկել է: Կինը նկատեց, թե՝ հումորդ տեղին չէ: Քնելուց առաջ բժշկի պատվերով հաբեր խմեց: Երազում ինքը մահացել էր, հարազատներն իր վրա լացում էին, ընկերներից միայն Վարդանն էր այնտեղ, որն անկյունում կանգնած բարձր ծիծաղում էր: Նրա ծիծաղից Գևորգը վեր թռավ: Նայեց մահճակալին, ամբողջովին քրտինքի մեջ էր: Անկողնուց վեր կացավ, ուզում էր զուգարան գնալ: Չհասավ, սիրտն այնքան արագ էր բաբախում, որ ձայնը լսվում էր: Հենվեց պատին` մտածելով ուր որ է կանցնի, էլ չուզեց կնոջն անհանգստացնել: Տանը ճնշում չափելու էլեկտրական սարք կար: Մի կերպ գտավ, չափեց, ճնշումը շատ բարձր էր, իսկ սրտի բաբախյունը`160:Սիրտը, որ չորս տասնամյակ վանդակի մեջտեղավորվելու հանգիստ ապրում էր, այսօր այնտեղիցուզում էր դուրս գալ: Մի կերպ արթնացրեցկնոջը, խնդրեց իրեն հիվանդանոց հասցնել: Մտածեց՝շտապ օգնության գալուն չի հասցնի, խնդրեցեղբորը կանչել: Նրան հասցրին հիվանդանոց: Ընդունարանումփորձեցին սրտամկանի աշխատանքընկարել, չստացվեց, այն թղթի վրա ուղիղ գիծէր ցույց տալիս: Բուժքույրը մի քանի անգամփորձելուց հետո նեղսրտեց. «Էս վիճակում մարդըկենդանի չի լինում»: Արժանանալով բժշկուհու խոժոռհայացքին` լռեց: Գևորգին շտապ տեղափոխեցինվերակենդանացման բաժանմունք և միացրինսրտի ապարատին: Բժիշկը նկատելով, որ կողքի հիվանդին մոնիտորից անջատել են՝ նրանէլ միացրեց և հիվանդին ու բուժքրոջը դիտողություն արեց:Ներարկում արեցին, Գևորգի վիճակը մի փոքր թեթևացավ: Միևնույն է, Գևորգը իր վիճակը գնահատեց օրհասական, մտածեց, որ մեռնում է: Գոնեմարդավարի մեռներ` ընտանիքում, հարազատներովշրջապատված: Հետո հիշեց պապի խոսքերը.«Մարդավարի մեռնելու համար մարդ մարդավարի պիտի ապրած լինի»: Իսկ իր ապրածն ինչ էր.գիտաշխատողին տրվող աշխատավարձը նույննէ, թե մուրացկանին տրվող մանրադրամը:Երեխաներին էլ չհասցրեց ամուսնացնել: Գիրքը պատրաստ էր, չհասցրեց տպագրել (մասնագիտությամբկենսաբան էր, գիտաշխատող): Շուրջ տասը տարի է, ինչ աշխատում էր այդ գրքի վրա, այն իր հպարտությունն էր, հույս ուներ դրանով ճանաչում ստանալ: Գուցե ընկերները հրատարակեն: Թեև շատ ընկեր չուներ: Դժվար էր մարդկանց հավանում: Նրանց մեջ անընդհատ թերություններ էր բացահայտում ու հրաժարվում ընկերություն անելուց: Այդ կապակցությամբ հայրը նրան ասում էր. «Մարդիկ շատ թերություններ չունեն, ուղղակի ամեն մեկը չէ, որ արժանիք ունի»: Ինքը հաճախ էր դրանք խառնում իրար: Հետո սկսեց մտածել, թե կյանքը իմաստավորված չապրեց: Ախր, կյանքն այնքան է իմաստավորված, որքանով դու ես նրան իմաստ տալիս: Փորձում էր զանազան իմաստներ փնտրել: Կյանքի տեսաժապավենը անգույն էր պատկերվում… Վերհուշի թևով հասավ այն կետին, երբ տարիներ առաջ արտասահմանում աշխատանքի հրավեր ստացավ, հրաժարվեց. էլի կինն էր մեղավոր. երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց. «Իմ երեխաներին ես օտար երկրում չեմ մեծացնի»: Այս մտքերի մեջ էր, երբ հերթապահ բժիշկը մոտեցավ նրան: Գևորգը աչքերը փակեց: Նա բժիշկներին չէր հավատում, խորապես համոզված էր` մարդու մեռնելն ու ապրելը բժշկի ձեռքերում չեն: Լսեց բժշկի խոսքերը. «Նոր եկած հիվանդի վիճակը կայունացել է»: Գևորգը աչքերը բացեց, որ բժշկին հարցնի. «Ճի՞շտ ես ասում, բժի՛շկ»: Սակայն բժիշկը արդեն թեքվել էր կողքի հիվանդի վրա, բուժքրոջն էր կանչում, որ նրան օգնություն ցույց տան: Բժիշկը բուժքրոջը շշուկով ասում էր, որ իր հարևան հիվանդի սիրտը հիմա կկանգնի: Երբ Գևորգին ներս բերեցին, միայն նա100էր արթուն: Մնացածները կամ ցավից տնքում էին,կամ քնած էին: Նա Գևորգին ներկայացավ Արշոանունով, ասաց՝ Արտաշատից է, գյուղի անունն էլասաց` չի հիշում, զբաղվում է հողագործությամբ:Տեսքին նայելուց չէիր ասի, որ հողագործ է:Այնքան մարմնեղ էր ու գեր, որ զարմանում էիր,թե մահճակալին ինչպես էր տեղավորվում: Նամիակ մարդն էր, որ հետաքրքրվեց Գևորգի վիճակով:Երբ իմացավ, որ Գևորգը սրտի խնդիրունի, հուսադրեց. «Դեռ ջահել ես, կդիմանաս»:Արշոն ասաց, որ երբ իրեն բերեցին, չէր կարողանում շնչել, պինդ սիրտ ունի, դրա համար էլ դիմացավ,փառք Աստծո, հիմա լավ է, վաղը տեղափոխելու են պալատ, բժիշկներն այստեղ հրաշքներեն գործում: Հիմա էլ ասում են, որ նրա սիրտը ուրոր է կկանգնի: Սկսեցին նրան ինտենսիվ ներարկումներ անել, մի բժիշկը փոխարինում էր մյուսին, բուժքույրը` բուժքրոջը:Նրանց խոսքերից Գևորգը հասկացավ, որ Արշոյի վիճակը ոչնչով չէր փոխվում: Գևորգի վիճակնէլ չէր փոխվում, նա էլ էր մտածում, որ սիրտը ուրոր է կկանգնի, բայց նրան ոչ ոք ուշադրություն չէրդարձնում, մեկ ուզեց գոռալ, ուշադրություն հրավիրել,հետո մտածեց` անհարմար է: Կողքինը ավել իվատ է: Սկսեց ինքն իրեն հանգստացնել:Արդեն լուսանում էր: Արշոն սկսեց ցածրաձայնկնոջը հայհոյել: Բուժքույրը նրան հանդիմանումէր` ասելով, թե կինն ինչ մեղք ունի: Արշոն ասաց,որ կինը երեկ այցի էր եկել ու իրեն ասել, որ այսօրզգույշ լինի, վատ երազ է տեսել: Հետո մի փոքրխաղաղվեց ու մտքում սկսեց թաղման հետ կապված «հախ ու հաշիվ անել»: Տանն առանձնապես գումար չկար, տղան կնոջը, երեխաներին վերցրել, Ռուսաստան աշխատանքի էր գնացել, կարծես թե վատ չէր վաստակում, բայց ինքը նրա օգնությունից հրաժարվում էր. այգի ուներ, խաղող էր մշակում, հանձնում էր գործարան: Այս տարի էլ էր հանձնել, բավականին գումար ուներ ստանալու, բայց ասել էին` հունվարից հետո, գուցե բացառության կարգով տային: Ամենից շատ ափսոսաց տղային, որ հեռավոր Նախոդկայից պիտի գար ու հասներ թաղմանը: Կասկած չուներ` կգա. իրեն շատ է սիրում: Ամեն զանգից կինը նախանձում էր, թե տղան իր ինչ ջերմությամբ էր խոսում: Թոռներն էլ լավն են: Նույնիսկ իր մասին բանաստեղծություն են գրել ու նամակով ուղարկել: Նրանց շատ էր կարոտել, ափսոս, էլ չի հասցնի նրանց տեսնել: Կինը չի կարող այգին մշակել, լավ այգի է ստեղծել, ափսոս է, կչորանա: Կնոջ երեսը չի էլ ուզում տեսնել, երևի նրա երազի պատճառով:Ախր խեղճ կինն ինչ էր արել, ամեն օր գյուղից երեք-չորս մեքենա փոխելով հասնում էր Երևան, հարևանից գումար էր վերցրել, որ հիվանդանոցի ծախսերը հոգա,- հիմա անվճար բժշկություն չկա: Հիվանդանոց ընկնողը կորած է: Սկսեց ինքն իրեն ամոթանք տալ՝ ի՞նչ է, հույսդ կորցրի՞ր, հույսը մահից էլ է ուժեղ: Մոռացա՞ր, մի քանի տարի առաջ էր, ընկերներով Խոսրովի անտառ որսի գնացիք, արջը դուրս եկավ դեմ դիմաց, քո ձեռքը զենք չկար: Նորելուկ որսորդին էիր տվել, որ կրակել սովորի: Ընկերներդ փախան, դու կանգնած մնացիր: Արջը նայեց քո աչքերին, քո աժդահա մարմնին, դու նայեցիր արջի աչքերին, արջը շուռեկավ գնաց: Ընկերներդ քեզ մեռած էին համարում:Դու ընդամենընրանց վրա ծիծաղեցիր, հիմա էդ բժիշկների խելքին ընկել, թաղմանդ ծախսերն ես անում: Դու նրանց վրա ինչո՞ւ չես ծիծաղում:Էդ մտքերի մեջ էր, երբ տեսավ` լույսը բացվում է:Արշոն հանկարծ շուռ եկավ դեպի Գևորգը, թե«Մե՛ր տղա, դո՞ւ ոնց ես, ոտքդ էլ ոտք չէր, քո գալնու իմ սրտի վատանալը մեկ եղավ»: Գևորգը ձեռքովմի կերպ հասկացրեց, որ լավ չէ: Սկսեցինարթնանալ մյուս հիվանդները: Սենյակում տասիցտասնհինգ մարդ էր պառկած: Նրանցից մեկըսկսեց դժգոհել իշխանություններից,մյուսները միացան նրան: Պատուհանի տակ պառկած ալեհեր տղամարդը լավատեսության կոչ արեց: Նրանից քիչ վերևի մահճակալին պառկածը հակադարձեց,թե մեր օրերում լավատես լինելու համար ռոմանտիկ լինելն էլ է քիչ: Հետո հիվանդներից մեկը հայոց պատմության ինչ-որ դրվագների շուրջ սկսեց վիճել կողքինի հետ: Գևորգին թվաց, որ այս ամենը նրանց ամենօրյա«նախաճաշն» է: Մահվան եզրին գտնվող մարդիկ ինչերի մասին են մտածում:Գուցե հենց դա է մարդու բնույթը:Ներս մտավ բաժնի վարիչը՝ սպիտակ խալաթով,հաղթանդամ, սպիտակ մազերով և ոչինչ չասող կլոր դեմքով մի տղամարդ: Մոտեցավ Գևորգին, հարցրեց. «Դո՞ւ ես նոր հիվանդը» (հավանաբար կինն էր խնդրել, որ մոտենա ու ճշտի Գևորգի վիճակը): Գևորգը գլխի շարժումով հասկացրեց,որ ինքն է: Նա նայեց էկրանին, ամեն ինչ հանդարտ էր: Նայեց Գևորգի կարմրած դեմքին ու չռված աչքերին ու զարմացավ: Գևորգը հասկացրեց, որ շատ վատ է, սիրտն ուզում է տեղից դուրս թռչել: Բժիշկը զարմացած բռնեց Գևորգի ձեռքը՝ փորձելով գտնել զարկերակը, այն չկար, փորձեց այն գտնել պարանոցի շրջանում` անօգուտ: Նորից նայեց մոնիտորին, քաշեց միացման լարն ու տեղում քարացավ: Ամեն ինչ պարզ էր: Գևորգի և Արշոյի մոնիտորների լարերը խառնել էին, այսինքն` Արշոյի էկրանին ցույց տրվող տվյալները Գևորգինն էին, իսկ Գևորգինը՝ Արշոյինը: Բժիշկը փոխեց տեղերը և հասկացավ Գևորգի վիճակը: Իսկ երբ տեսավ, թե գիշերվա ընթացքում ինչ դեղեր են ներարկել Արշոյին, այլայլվեց: Դրանք կարող էին սրտի կանգ առաջացնել: Իրոք, նա ամուր սիրտ էր ունեցել: Նույնը կարող էր Գևորգի հետ կատարվել, քանի որ նա այդքան ժամանակ մնացել էր առանց օգնության: Այս անգամ էլ բժիշկ-բուժքույր հարձակվեցին Գևորգի վրա: Է՛լ ներարկում, է՛լ արհեստական շնչառություն: Այս բոլորը մի տեսակ թատրոնի էր նման, ու մարդ չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ լաց լիներ:Արշոն, երբ հասկացավ կատարվածի մասին, առաջին բանը, որ արեց, այն էր, որ կողքի պահարանից հանեց թղթի մեջ փաթաթված հացը, պանիրն ու կանաչին և սկսեց ախորժակով ուտել ու չարակամ հայացքով նայում էր Գևորգին ու չարախնդում` հիմա էլ դու տես, թե բժիշկները ինչ օրի են գցելու քեզ: Կարծես Գևորգն էր մեղավոր, որ բժիշկը մթության մեջ մոնիտորի լարերը շփոթել էր:Ձեռնարկվող միջոցները Գևորգին չէին օգնում:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին