▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկության ընկերներ. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ
Ա
Արմենն ու Տիգրանը ծնվել ու մեծացել էին նույն բակում, սովորել նույն դպրոցում և տասը տարի` նույն դասարանում: Տիգրանը համալսարան ընդունվեց, դարձավ փաստաբան: Արմենը շինանյութի խանութ էր բացել, առևտուր էր անում: Չնայած նրանք վաղուց է, որ մի բակում չէին ապրում, սակայն նրանց ընկերությունը շարունակվում էր: Թեև վերջին շրջանում քիչ էին հանդիպում, նախկին ջերմությունը մնացել էր: Երեք տարի առաջ էր, որ Արմենը զանգեց, նրա զանգի մեջ նախկին կենսուրախությունը չկար, խնդրեց հանդիպել: Հանդիպեցին, գարեջուր խմեցին, զրուցեցին, հիշեցին անցած օրերը: Տիգրանն ասաց, որ ծնվել է իր երրորդ երեխան` Սիրանույշը: Երեխայի ծննդյան կապակցությամբ բաժակ բարձրացրին: Արմենը դժգոհեց, որ տասը տարի է, ինչ ամուսնացած է, սակայն երեխա չունի: Տիգրանը հանգստացրեց` ասելով. «Դեռ երիտասարդ ես, ու ամեն ինչ առջևում է, երկրորդ երիտասարդությունդ ես ապրում և դեռ կարող ես բողբոջել…Շատերը հենց բալզակյան տարիքում են
92
փթթում…Այնպես որ, սարսափելի ոչինչ չկա…»:
Տիգրանը սպասում էր, որ Արմենն ասի, թե ինչու է
իրեն կանչել, սակայն Արմենը գարեջուր էր խմում
և խոսում այստեղից-այնտեղից: Հետո բաժակը մի
կողմ հրեց ու տոնը փոխելով՝ սկսեց. «Տիգրա՛ն
ջան, գիտես` խանութ եմ աշխատացնում, գործերս
վատ չէին, բայց գնորդներիցս մեկը մեծ քանակությամբ
ապրանք է տարել ու դժբախտ պատահարի
զոհ դարձել: Գումարը չեմ կարողանում հետ ստանալ,
դրա համար
ժամանակ է պահանջվում, իսկ
խանութը փակվելու
եզրին է, ընտանիքն էլ դրանով
է պահում,
կարճ ժամկետով գումար է անհրաժեշտ
»: Հետո լռեց: Տիգրանը մտքի մեջ ընկավ:
Հավանաբար
լսել է, որ իր փաստաբանական գործունեությունը
հաջող է ընթանում: Վատ չի վաստակում:
Հիմնականում զբաղվում էր սպանությունների
գործերով, հաճախորդների պակաս չուներ,
մի քանի գործերով իրեն հաջողվել էր արդարացումների
հասնել: Մամուլը, հեռուստատեսությունն
այդ գործերին հաճախ էին անդրադառնում: Չնայած
երբեմն պայքարում էր նաև իր համոզմունքներին
հակառակ՝ համոզված լինելով, որ տվյալ
անձն է հանցանքը կատարել, գործի մեջ թույլ կետ
էր գտնում, լուն ուղտ էր սարքում ու հասնում հաջողության:
Երբեմն իրեն թվում էր, թե կորցնում է
իր մարդկային կերպարը: Կինն էլ էր այդ մասին
ասում: Սակայն ստացված վարձատրությունը
կարծես
փակում էր ամեն հարց: Հիմա, երբ ընկերը
ծանր վիճակում էր հայտնվել և իրենից օգնություն
էր խնդրում, նրան թվաց, որ նեղն ընկածին օգնելը
գուցե տեղին լինի: Այս մտքերի մեջ էր, երբ Արմենը
93
հարցրեց. «Դե ինչ, Տիգրա՛ն, կարո՞ղ ես օգնել»: Տիգրանն ինքնաբերաբար հարցրեց. «Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ»: Արմենը միանգամից աշխուժացավ` ասելով քսան հազար դոլար: Ինքը համաձայնվեց ու հաջորդ օրը նրան հանձնեց այդ գումարը: Արմենը խոստացավ վերադարձնել մեկ ամսից, Տիգրանը ավելացրեց, թե կարող է վերադարձնել երեք ամսից: Մեկ ամիս էլ չէր անցել, երբ Արմենը հանդիպելով՝ խնդրեց ևս տասը հազար դոլար` խոստանալով պայմանավորված ժամկետում վերադարձնել:
Անցավ երեք ու կես տարի: Արմենը գումարը չէր վերադարձնում, իսկ խանութը վաղուց փակվել էր: Տիգրանը սկսեց այդ գումարը համառորեն պահանջել, երբ հիվանդացավ երեխաներից փոքրը` Սիրուշիկը, որին արյան քաղցկեղ էին ախտորոշել, և նրան Գերմանիայում բուժելու խիստ անհրաժեշտություն առաջացավ, որը կապված էր խոշոր գումարների հետ: Մինչդեռ փողը վերադարձնելը ձգվում էր ու ձգվում, իսկ երեխայի վիճակը գնալով վատանում էր ու վատանում: Տիգրանի համբերությունն արդեն սպառվել էր: Նա զանգեց Արմենին և հանդիպում նշանակեց: Տիգրանն ի՞նչ իմանար, որ նրա մանկության ընկեր Արմենն այլևս չկար: Նա ամբողջ օրը խաղատներում էր անցկացնում, վաճառել էր տունը, կինը հեռացել էր, հարազատներն ու ընկերները նրանից երես էին թեքել:
94
Բ
Արմենն ամբողջ գիշեր չքնեց: Առաջին միտքը,
որ եկավ, ինքնասպան լինելն էր: Մտածեց, թե դա
ինչպես կարելի է անել, փոշմանեց, այդքան կամքի
ուժ չուներ: Հետո մտածեց ինչ-որ տեղից գողություն
անել, այդ շնորհքն էլ չուներ: Անիծեց իրեն և խաղատունը:
Իրեն զգում էր ամենաանպիտան մարդը,
ինքնախարազանում էր, և ծայր էին առնում
հոգեմաշ ապրումները: Պարտքով ոչ ոք գումար
չէր տա, այդ մասին բոլորը գիտեին՝ բացի փաստաբան
ընկերոջից, որն ուրիշների գործերն ու
հոգիներն էր քննում, բայց իրեն վստահում էր:
Մանկությունից եկած մտերմությունն ազնիվ է,
անկեղծ, ամուր, դրանք մարդու ամենամաքուր
էջերն են, և մարդը չի ուզում այն մրոտել: Առավոտյան
կողմ մտքերն սկսեցին մթագնել: Հեռու
հեռվից սև անգղի նման մի միտք եկավ. իսկ թե
Տիգրանին վերացնի և դրանով իր խնդիրները
լուծի՞: Այդ մտքից նրա մարմնով սարսուռ անցավ:
Հանդիմանեց ինքն իրեն` անընդհատ կրկնելով,
թե ինչ հիմարություններ ասես, որ չի անցնում
մարդու մտքով: Հիշեց իր մանկությունը, այն անուշ
օրերը, երբ ինքը բակում խաղում էր Տիգրանի
հետ, իսկ երբ տղաների հետ կռիվ էր անում, Տիգրանը
միշտ իր կողքին էր: Դպրոցում հաճախ
էր Տիգրանի տետրերից արտագրում, իհարկե,
մտքում Տիգրանին նախանձում էր. բնությունը
նրան և խելք էր տվել, և մարմնի առողջություն,
իսկ ինքը նվազ էր, սովորելու հետ էլ գլուխ չուներ:
Տիգրանի մայրը` տիկին Արմինեն, իրենց աշխարհագրության
դասատուն էր, իսկը բարության
95
տիպար: Նրա թխած բլիթները ամենահամեղն էին: Նա այդ մտքերի մեջ մի փոքր ննջեց, իսկ երբ արթնացավ, սև անգղը նորից եկել էր: Փորձեց վանել, սակայն նա դարձավ կպչուն ու սկսեց իրեն հետապնդել: Մի պահ զգաց, որ ինքն այլևս չի դիմադրում, հետո իրեն թվաց, թե ինքն է անգղի հետևից գնում, նույնիսկ ինքն իրագործման տարբերակներ է փնտրում:
Գ
Առավոտյան, երբ լվացվում էր, հայելու մեջ նայեց իր դեմքին: Ինքն իրենից սարսափեց: Առանց դեմքը սրբելու նստեց աթոռին ու այդպես երկար մնաց: Հանդիպման ժամը մոտենում էր: Հագնվեց, դուրս եկավ, նստեց իր հնամաշ մեքենայի ղեկին ու գնաց հանդիպման, առանց որոշելու, թե ինչ է ասելու Տիգրանին: Նրանք հանդիպեցին: Արմենն առաջարկեց մեքենայում զրուցել: Արմենը մեքենան վարում էր մեծ արագությամբ ու անկանոն, ուր պատահի: Տիգրանը, նայելով նրա դեմքի արտահայտությանը ու մեքենա վարելուն` կարկամել էր: Հանկարծ մեքենան վարեց ճանապարհի եզրին գտնվող անտառակը, արգելակեց, նստատեղի տակից վայրկենապես հանեց դանակը ու սկսեց հարվածներ հասցնել Տիգրանի ուսի և թիկունքի շրջանին: Անակնկալի եկած Տիգրանը բացեց դուռը և սկսեց վազել, Արմենն էլ նրա հետևից: Տիգրանն արնաքամ ընկավ գետնին, մեջքի վրա: Արմենը մոտեցավ և վեր բարձրացրեց դանակը: Տիգրանն սկսեց աղերսել, որ էլ չհարվածի` ասելով՝ երեխաներ ունի, որոնցից մեկը մահամերձ
96
է, իրենք մանկական ընկերներ են, ինքը նրան
որևէ վատ բան չի արել: Արմենը հակադարձեց, թե
դու այդքան գումար ինձ տված չլինեիր, ես խաղատներում
այն տանուլ չէի տա ու այս վիճակում
չէի հայտնվի: Տիգրանը հասկացավ, թե ուր են
գնացել նրան տրված գումարները: Տիգրանը շարունակում
էր խնդրել` խոստանալով, որ հրաժարվում
է այդ գումարներից: Արմենն ասաց, կենդանի
մնալու դեպքում դու այդ մասին կհայտնես Օրենքին:
Տիգրանը հիվանդ երեխայով երդվեց, որ
այդպիսի բան չի անի: Արմենը մտքերի մեջ ընկավ,
դանակը ցած իջեցրեց: Տիգրանը հևում էր ցավից:
Ուշքի եկավ հիվանդանոցում: Արմենը դանակի
վերջին հարվածը չէր հասցրել, նույնիսկ նրան
քարշ էր տվել մինչև ճանապարհի եզրը ու հեռացել:
Պատահական մարդիկ նրան հիվանդանոց էին
հասցրել: Տիգրանը բարդ վիրահատություններից
հետո ողջ մնաց: Իր խոստումը կատարեց և կատարվածի
մասին ոստիկանությանը չհայտնեց:
Այն գաղտնի պահեց նաև կնոջից: Երկու ամիս
մնաց հիվանդանոցում, իսկ Սիրուշիկի կյանքը
փրկել այդպես էլ չհաջողվեց: Արմենին այլևս չտեսավ,
միայն լսեց, որ նա ինչ-որ ձեղնահարկում
կախվել, ինքնասպան է եղել:
Տիգրանը հրաժարվեց փաստաբանությունից:
Նրա մեջ մարդկանց նկատմամբ հավատը մեռավ:
Նա այլևս մարդկանց չէր կարող օգնել:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Ա

Արմենն ու Տիգրանը ծնվել ու մեծացել էին նույն բակում, սովորել նույն դպրոցում և տասը տարի` նույն դասարանում: Տիգրանը համալսարան ընդունվեց, դարձավ փաստաբան: Արմենը շինանյութի խանութ էր բացել, առևտուր էր անում: Չնայած նրանք վաղուց է, որ մի բակում չէին ապրում, սակայն նրանց ընկերությունը շարունակվում էր: Թեև վերջին շրջանում քիչ էին հանդիպում, նախկին ջերմությունը մնացել էր: Երեք տարի առաջ էր, որ Արմենը զանգեց, նրա զանգի մեջ նախկին կենսուրախությունը չկար, խնդրեց հանդիպել: Հանդիպեցին, գարեջուր խմեցին, զրուցեցին, հիշեցին անցած օրերը: Տիգրանն ասաց, որ ծնվել է իր երրորդ երեխան` Սիրանույշը: Երեխայի ծննդյան կապակցությամբ բաժակ բարձրացրին: Արմենը դժգոհեց, որ տասը տարի է, ինչ ամուսնացած է, սակայն երեխա չունի: Տիգրանը հանգստացրեց` ասելով. «Դեռ երիտասարդ ես, ու ամեն ինչ առջևում է, երկրորդ երիտասարդությունդ ես ապրում և դեռ կարող ես բողբոջել…Շատերը հենց բալզակյան տարիքում են փթթում…Այնպես որ, սարսափելի ոչինչ չկա…»:Տիգրանը սպասում էր, որ Արմենն ասի, թե ինչու էիրեն կանչել, սակայն Արմենը գարեջուր էր խմումև խոսում այստեղից-այնտեղից: Հետո բաժակը մի կողմ հրեց ու տոնը փոխելով՝ սկսեց. «Տիգրա՛ն ջան, գիտես` խանութ եմ աշխատացնում, գործերս վատ չէին, բայց գնորդներիցս մեկը մեծ քանակությամբ ապրանք է տարել ու դժբախտ պատահարի զոհ դարձել: Գումարը չեմ կարողանում հետ ստանալ,դրա համար ժամանակ է պահանջվում, իսկ խանութը փակվելու եզրին է, ընտանիքն էլ դրանով է պահում,կարճ ժամկետով գումար է անհրաժեշտ»: Հետո լռեց: Տիգրանը մտքի մեջ ընկավ:Հավանաբար լսել է, որ իր փաստաբանական գործունեությունը հաջող է ընթանում: Վատ չի վաստակում:Հիմնականում զբաղվում էր սպանությունների գործերով, հաճախորդների պակաս չուներ,մի քանի գործերով իրեն հաջողվել էր արդարացումների հասնել: Մամուլը, հեռուստատեսությունն այդ գործերին հաճախ էին անդրադառնում: Չնայած երբեմն պայքարում էր նաև իր համոզմունքներին հակառակ՝ համոզված լինելով, որ տվյալ անձն է հանցանքը կատարել, գործի մեջ թույլ կետ էր գտնում, լուն ուղտ էր սարքում ու հասնում հաջողության:Երբեմն իրեն թվում էր, թե կորցնում էիր մարդկային կերպարը: Կինն էլ էր այդ մասին ասում: Սակայն ստացված վարձատրությունը կարծես փակում էր ամեն հարց: Հիմա, երբ ընկերը ծանր վիճակում էր հայտնվել և իրենից օգնություն էր խնդրում, նրան թվաց, որ նեղն ընկածին օգնելը գուցե տեղին լինի: Այս մտքերի մեջ էր, երբ Արմենը հարցրեց. «Դե ինչ, Տիգրա՛ն, կարո՞ղ ես օգնել»: Տիգրանն ինքնաբերաբար հարցրեց. «Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ»: Արմենը միանգամից աշխուժացավ` ասելով քսան հազար դոլար: Ինքը համաձայնվեց ու հաջորդ օրը նրան հանձնեց այդ գումարը: Արմենը խոստացավ վերադարձնել մեկ ամսից, Տիգրանը ավելացրեց, թե կարող է վերադարձնել երեք ամսից: Մեկ ամիս էլ չէր անցել, երբ Արմենը հանդիպելով՝ խնդրեց ևս տասը հազար դոլար` խոստանալով պայմանավորված ժամկետում վերադարձնել:Անցավ երեք ու կես տարի: Արմենը գումարը չէր վերադարձնում, իսկ խանութը վաղուց փակվել էր: Տիգրանը սկսեց այդ գումարը համառորեն պահանջել, երբ հիվանդացավ երեխաներից փոքրը` Սիրուշիկը, որին արյան քաղցկեղ էին ախտորոշել, և նրան Գերմանիայում բուժելու խիստ անհրաժեշտություն առաջացավ, որը կապված էր խոշոր գումարների հետ: Մինչդեռ փողը վերադարձնելը ձգվում էր ու ձգվում, իսկ երեխայի վիճակը գնալով վատանում էր ու վատանում: Տիգրանի համբերությունն արդեն սպառվել էր: Նա զանգեց Արմենին և հանդիպում նշանակեց: Տիգրանն ի՞նչ իմանար, որ նրա մանկության ընկեր Արմենն այլևս չկար: Նա ամբողջ օրը խաղատներում էր անցկացնում, վաճառել էր տունը, կինը հեռացել էր, հարազատներն ու ընկերները նրանից երես էին թեքել:

Բ

Արմենն ամբողջ գիշեր չքնեց: Առաջին միտքը, որ եկավ, ինքնասպան լինելն էր: Մտածեց, թե դա ինչպես կարելի է անել, փոշմանեց, այդքան կամքի ուժ չուներ: Հետո մտածեց ինչ-որ տեղից գողություն անել, այդ շնորհքն էլ չուներ: Անիծեց իրեն և խաղատունը:Իրեն զգում էր ամենաանպիտան մարդը,ինքնախարազանում էր, և ծայր էին առնում հոգեմաշ ապրումները: Պարտքով ոչ ոք գումար չէր տա, այդ մասին բոլորը գիտեին՝ բացի փաստաբան ընկերոջից, որն ուրիշների գործերն ուհոգիներն էր քննում, բայց իրեն վստահում էր:Մանկությունից եկած մտերմությունն ազնիվ է,անկեղծ, ամուր, դրանք մարդու ամենամաքուր էջերն են, և մարդը չի ուզում այն մրոտել: Առավոտյան կողմ մտքերն սկսեցին մթագնել: Հեռու հեռվից սև անգղի նման մի միտք եկավ. իսկ թե Տիգրանին վերացնի և դրանով իր խնդիրները լուծի՞: Այդ մտքից նրա մարմնով սարսուռ անցավ:Հանդիմանեց ինքն իրեն` անընդհատ կրկնելով,թե ինչ հիմարություններ ասես, որ չի անցնում մարդու մտքով: Հիշեց իր մանկությունը, այն անուշ օրերը, երբ ինքը բակում խաղում էր Տիգրանի հետ, իսկ երբ տղաների հետ կռիվ էր անում, Տիգրանը միշտ իր կողքին էր: Դպրոցում հաճախ էր Տիգրանի տետրերից արտագրում, իհարկե,մտքում Տիգրանին նախանձում էր. բնությունը նրան և խելք էր տվել, և մարմնի առողջություն,իսկ ինքը նվազ էր, սովորելու հետ էլ գլուխ չուներ:Տիգրանի մայրը` տիկին Արմինեն, իրենց աշխարհագրության դասատուն էր, իսկը բարության տիպար: Նրա թխած բլիթները ամենահամեղն էին: Նա այդ մտքերի մեջ մի փոքր ննջեց, իսկ երբ արթնացավ, սև անգղը նորից եկել էր: Փորձեց վանել, սակայն նա դարձավ կպչուն ու սկսեց իրեն հետապնդել: Մի պահ զգաց, որ ինքն այլևս չի դիմադրում, հետո իրեն թվաց, թե ինքն է անգղի հետևից գնում, նույնիսկ ինքն իրագործման տարբերակներ է փնտրում:

Գ

Առավոտյան, երբ լվացվում էր, հայելու մեջ նայեց իր դեմքին: Ինքն իրենից սարսափեց: Առանց դեմքը սրբելու նստեց աթոռին ու այդպես երկար մնաց: Հանդիպման ժամը մոտենում էր: Հագնվեց, դուրս եկավ, նստեց իր հնամաշ մեքենայի ղեկին ու գնաց հանդիպման, առանց որոշելու, թե ինչ է ասելու Տիգրանին: Նրանք հանդիպեցին: Արմենն առաջարկեց մեքենայում զրուցել: Արմենը մեքենան վարում էր մեծ արագությամբ ու անկանոն, ուր պատահի: Տիգրանը, նայելով նրա դեմքի արտահայտությանը ու մեքենա վարելուն` կարկամել էր: Հանկարծ մեքենան վարեց ճանապարհի եզրին գտնվող անտառակը, արգելակեց, նստատեղի տակից վայրկենապես հանեց դանակը ու սկսեց հարվածներ հասցնել Տիգրանի ուսի և թիկունքի շրջանին: Անակնկալի եկած Տիգրանը բացեց դուռը և սկսեց վազել, Արմենն էլ նրա հետևից: Տիգրանն արնաքամ ընկավ գետնին, մեջքի վրա: Արմենը մոտեցավ և վեր բարձրացրեց դանակը: Տիգրանն սկսեց աղերսել, որ էլ չհարվածի` ասելով՝ երեխաներ ունի, որոնցից մեկը մահամերձ է, իրենք մանկական ընկերներ են, ինքը նրանորևէ վատ բան չի արել: Արմենը հակադարձեց, թեդու այդքան գումար ինձ տված չլինեիր, ես խաղատներում այն տանուլ չէի տա ու այս վիճակում չէի հայտնվի: Տիգրանը հասկացավ, թե ուր են գնացել նրան տրված գումարները: Տիգրանը շարունակում էր խնդրել` խոստանալով, որ հրաժարվում է այդ գումարներից: Արմենն ասաց, կենդանի մնալու դեպքում դու այդ մասին կհայտնես Օրենքին:Տիգրանը հիվանդ երեխայով երդվեց, որ այդպիսի բան չի անի: Արմենը մտքերի մեջ ընկավ, դանակը ցած իջեցրեց: Տիգրանը հևում էր ցավից:Ուշքի եկավ հիվանդանոցում: Արմենը դանակի վերջին հարվածը չէր հասցրել, նույնիսկ նրան քարշ էր տվել մինչև ճանապարհի եզրը ու հեռացել:Պատահական մարդիկ նրան հիվանդանոց էին հասցրել: Տիգրանը բարդ վիրահատություններից հետո ողջ մնաց: Իր խոստումը կատարեց և կատարվածի մասին ոստիկանությանը չհայտնեց:Այն գաղտնի պահեց նաև կնոջից: Երկու ամիս մնաց հիվանդանոցում, իսկ Սիրուշիկի կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց: Արմենին այլևս չտեսավ,միայն լսեց, որ նա ինչ-որ ձեղնահարկում կախվել, ինքնասպան է եղել:Տիգրանը հրաժարվեց փաստաբանությունից:Նրա մեջ մարդկանց նկատմամբ հավատը մեռավ:Նա այլևս մարդկանց չէր կարող օգնել:

 

 

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին