▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարաբաստիկ պղպեղը. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

 

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՊՂՊԵՂԸ
Ա
Սասունն ու Հայկուշը ծանոթացան նախորդ 
դարի 80-ականներին՝ Կարմրաձորի դպրոցում, 
իրար հավանեցին ու ամուսնացան: Մի զավակ 
ունեին՝ Արան, որը գերազանցությամբ ավարտեց 
դպրոցը, այնուհետև՝ համալսարանը: Գնաց Մոսկ-
վա գիտություն սովորելու: Ամուսնացավ ռուս աղջ-
կա հետ ու այնտեղ էլ մնաց: Նրա դեմքն էլ ոչ ոք 
չտեսավ: Ասում են՝ հայտնի գիտնական է դարձել: 
Ժամանակին Սասունն ու Հայկուշը տղային տե-
սության էին գնում, մի կարճ ժամկետով շփվում 
թոռների հետ: Հետո դադարեցին գնալ: Հարսը՝ 
Տանյան, Հայկուշին դուր չէր եկել, բացի այդ, 
նրանից վիրավորվել էր մահու չափ: 
Այդպես էլ ո՛չ նա գնաց որդուն տեսակցության, 
ո՛չ էլ նրանք եկան: Չնայած Սասունն առիթից ա -
ռիթ Հայկուշին ակնարկում էր. «Ա՛յ կնիկ, հարսի 
հերն էլ անիծած, վեր կաց գնանք, գոնե թոռներին 
կտեսնենք»: Սակայն տիկին Հայկուշն անդրդվելի 
էր:
Տարիների հետ կարծես Սասունն էլ հաշտվեց 
այդ վիճակին: Բավարարվում էր միայն նրանով, 106
որ ժամանակ առ ժամանակ զանգում էր տղային, 
խոսում թոռների հետ: Թոռներից մեկի անունը 
Վիտալի էր, մյուսինը՝ Միլենա: Հատկապես քաղցր 
զրույց էր վարում Վիտալիկի հետ: Երբեմն մտքում 
ափսոսում էր, որ թոռանը իր անունը չեն դրել, 
հետո ասածի վրա ծիծաղում էր. «Մեղք չէ՞ երեխան, 
որ իր անունով կոչեին»: Վիտալիկը հաճախ էր 
իրեն հրավիրում Մոսկվա, բայց խեղճ տղան ի՞նչ 
իմանար, որ հիմա ուսուցչի աշխատավարձով ոչ 
թե Մոսկվա, նույնիսկ Երևան չես հասնի: Չնայած 
ինքը դպրոցում աշակերտներին բացատրում, հա-
մոզում էր, որ գիտելիքն է բարեկեցության հիմքը, 
բայց ինքը դրա օրինակը չէր հանդիսանում, ապ-
րում էր համեստ կյանքով, իր ու կնոջ աշխատա-
վարձով և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: 
Սասունը մաթեմատիկա էր դասավանդում: Բնա-
վորությամբ ուրախ ու հումորով մարդ էր: Ասում 
էր, թե հումորի զգացումը Ղուկաս պապից է ժա-
ռանգել: Նրանով հպարտանում էր ու պապի արած 
հումորների մասին հաճախ էր պատմում: Սիրում 
էր պատկերավոր խոսել: Երիտասարդներին ա -
սում էր՝ հումորը պետք է այնպես անես, որ մարդիկ 
չնեղանան: Ասում էր, թե հումորն էլ դեղի է նման և 
իր չափաբաժինն ունի ու թե գերազանցեցիր, եթե 
թշնամի ես ուզում, էլ հեռու մի գնա. դեմդ կանգնած 
է: 
Տիկին Հայկուշը բնավորությամբ ամուսնու հա-
կապատկերն էր: Դպրոցում դասվար էր աշխա-
տում: Շրջապատում իրեն այնպես էր պահում, 
կարծես դասարանում լինի, իսկ շրջապատի մար-
դիկ՝ նրա աշակերտները: Մարդիկ նրա հետ շփվե-107
լիս շատ ուշադիր էին, գիտեին՝ մի անզգույշ քայլ և 
տիկին Հայկուշը կարող է վիրավորվել: Շատերը 
նրան գոռոզ, ինքնահավան էին համարում: 
Մի անգամ ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով կո-
լումբիացի մեծ գրող Մարկեսի անունն էր կրում, 
Սասունին գանգատվեց. «Քո կինը գոռոզ, ինքնա-
հավանի մեկն է, մարդկանց բարևներին կարգին 
չի էլ պատասխանում, բոլորին վերևից է նայում»: 
Սասունը փորձեց պաշտպանել կնոջը.
- Իմ կինը ոչ թե գոռոզ է, այլ հպարտ:
Նրանց հաշտեցնելու համար խոսակցությանը 
միջամտեց դպրոցի ուսմասվար Սիրանուշը.
- Գոռոզությունն ու հպարտությունն իրարից 
այնքան էլ հեռու չեն, մի՛ վիճեք:
Մարկեսն էլ իր անվանը համապատասխան 
սկսեց փիլիսոփայել.
- Հպարտությունն առաքինություն է, գոռոզու-
թյունը՝ արատ, դրանք չպետք է նույնացնել, ու 
զայրացած՝ դուռը շրխկացրեց փնթփնթալով. 
«Մարդ իրենից որքան շատ է գոհ, այնքան իր մեջ 
քիչ է այն, որից կարելի է գոհ մնալ»:
Սասունը լռեց: Նա հոգու խորքում Մարկեսի 
հետ համաձայն էր, բայց Մարկեսը չէր հասկանում, 
որ գոռոզությունը թույլի սփոփանքն է: Ու այդ 
պատճառով էլ Սասունը ներողամտորեն էր վերա-
բերվում կնոջ արարքներին: Այդպիսի մարդիկ 
այնպես չէ, թե չեն տեսնում ուրիշների բարեմաս-
նությունները: Լավ էլ տեսնում են ու այդ պատճա-
ռով էլ իրենց շուրջ բարձր պարիսպներ են կառու-
ցում ու դեպի ներսը տանող բոլոր դռները ամուր 
գոցում են, որ ուրիշները չտեսնեն ներսի դատար-108
կությունը, դառնում են պատյանով մարդ: Նրանք 
դրանից տառապում են: Սակայն Հայկուշի պարա-
գայում խնդիրը միայն այդ չէր: Բնությունը մոռացել 
էր նրա մեջ դնել մարդկային հրաշքներից մեկը՝ 
հումորի զգացումը: Նա հարսի հետ բախվեց այն 
պատճառով, որ Տանյան, ծիծաղելով Սասունի 
արած հումորի վրա, ասաց. «Տարիների հետ կա-
նայք իրենց հույսը դնում են կոսմետիկայի վրա, 
իսկ տղամարդիկ՝ հումորի զգացման», ու ծիծաղ-
կոտ աչքերով նայեց Հայկուշին՝ մտածելով, թե իր 
սրամտությունը կարժանանա սկեսուրի հավանու-
թյանը: Մինչդեռ Հայկուշը մտածեց, որ դա իրեն էր 
ուղղված (իրոք, Հայկուշը հաճախ էր կոսմետիկան 
չարաշահում): 
Հայկուշը մահացու վիրավորվեց ու հաջորդ 
օրը, առանց ցտեսություն ասելու, տղայի տնից հե-
ռացավ:
Անցել է արդեն քսան տարի, սակայն Սասունը 
դեռ չի կարողանում Հայկուշին համոզել, որ Տան-
յան կատակում էր: 
Բ
Սասունը կեսօրին սովորականի նման տուն 
եկավ, կինը հացը դրել էր: Իր սիրած ուտելիքներն 
էին՝ պանիր, կանաչի և խաշած կարտոֆիլ: Սկսեց 
ախորժակով ուտել, հետն էլ կնոջ հետ խոսում էր: 
Հայկուշն ամաններն էր լվանում: Չնայած ծորակի 
ջուրը խանգարում էր նրանց խոսակցությանը, սա-
կայն ինչ-ինչ, բայց տիկին Հայկուշի լսողությունը 
հրաշալի էր, հատկապես, երբ խոսքն իրեն էր վե-
րաբերում: Սասունը կանաչիների տակ պղպեղ 109
նկատեց: Ախորժալի տեսք ուներ, պղպեղից մի մեծ 
կտոր բերանն առավ, որ կարտոֆիլի հետ ուտի: 
Պղպեղը դաժան կծու էր, խոսքը բերանի մեջ 
կիսատ մնաց, քրտինքը տվեց ճակատին: Ինք-
նաբերաբար նետեց. «Այ դու անպետք, անդաս-
տիարակ»: Հայկուշը զարմացած շուռ եկավ, թե. 
- Ինձ հետ էի՞ր, ա՛յ տղա, տո անպետքն ու ան-
դաստիարակը դու ես: Ես քեզ համար ուտելիք 
պատրաստեմ, տարին բոլոր քո մասին հոգ տա-
նեմ, իսկ դու ինձ այսպիսի խոսքեր ասե՞ս: Երևում 
է, թե մեզանից ով է անդաստիարակը: 
Տիկին Հայկուշը դուռը շրխկացրեց ու լացա-
կումած գնաց հարևան սենյակ: Պղպեղի կծուն 
այնքան ուժեղ էր, որ Սասունը չհասցրեց բացատ-
րել, որ իր ասածը պղպեղին էր վերաբերում: Մտա-
ծեց՝ թող մի քիչ հանգստանա, հետո կբացատրեմ: 
Սակայն տիկին Հայկուշը Սասունի բացատրու-
թյունը հեքիաթ համարեց: 
Պատմությունն ընկավ գյուղի բերանը: Բոլորը 
պատմում էին, թե Սասունն ու Հայկուշը, որ շուրջ 
երեսուն տարվա ամուսիններ էին, բաժանվում են 
ու պատճառն էլ պղպեղն է: Ասում էին ու ծիծաղում:
Տիկին Հայկուշը Սասունին այդպես էլ չներեց: 
Նրա ինքնասիրությունը խոցվել էր ու այնքան 
խոր, որ հնարավոր չեղավ այն այլևս ապաքինել: 
Եվ որևէ մեկը նրանց չկարողացավ օգնել: Նույնիսկ 
Արան Մոսկվայից եկավ, փորձեց ծնողներին հաշ-
տեցնել, չստացվեց: Նրանք ապրում են նույն տան 
մեջ, բայց առանձին-առանձին:

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՊՂՊԵՂԸ

Ա

Սասունն ու Հայկուշը ծանոթացան նախորդ դարի 80-ականներին՝ Կարմրաձորի դպրոցում, իրար հավանեցին ու ամուսնացան: Մի զավակ ունեին՝ Արան, որը գերազանցությամբ ավարտեց դպրոցը, այնուհետև՝ համալսարանը: Գնաց Մոսկվա գիտություն սովորելու: Ամուսնացավ ռուս աղջ-կա հետ ու այնտեղ էլ մնաց: Նրա դեմքն էլ ոչ ոք չտեսավ: Ասում են՝ հայտնի գիտնական է դարձել: Ժամանակին Սասունն ու Հայկուշը տղային տեսության էին գնում, մի կարճ ժամկետով շփվում թոռների հետ: Հետո դադարեցին գնալ: Հարսը՝ Տանյան, Հայկուշին դուր չէր եկել, բացի այդ, նրանից վիրավորվել էր մահու չափ: Այդպես էլ ո՛չ նա գնաց որդուն տեսակցության, ո՛չ էլ նրանք եկան: Չնայած Սասունն առիթից առիթ Հայկուշին ակնարկում էր. «Ա՛յ կնիկ, հարսի հերն էլ անիծած, վեր կաց գնանք, գոնե թոռներին կտեսնենք»: Սակայն տիկին Հայկուշն անդրդվելի էր:Տարիների հետ կարծես Սասունն էլ հաշտվեց այդ վիճակին: Բավարարվում էր միայն նրանով, որ ժամանակ առ ժամանակ զանգում էր տղային, խոսում թոռների հետ: Թոռներից մեկի անունը Վիտալի էր, մյուսինը՝ Միլենա: Հատկապես քաղցր զրույց էր վարում Վիտալիկի հետ: Երբեմն մտքում ափսոսում էր, որ թոռանը իր անունը չեն դրել, հետո ասածի վրա ծիծաղում էր. «Մեղք չէ՞ երեխան, որ իր անունով կոչեին»:Վիտալիկը հաճախ էր իրեն հրավիրում Մոսկվա, բայց խեղճ տղան ի՞նչ իմանար, որ հիմա ուսուցչի աշխատավարձով ոչ թե Մոսկվա, նույնիսկ Երևան չես հասնի: Չնայած ինքը դպրոցում աշակերտներին բացատրում, համոզում էր, որ գիտելիքն է բարեկեցության հիմքը, բայց ինքը դրա օրինակը չէր հանդիսանում, ապրում էր համեստ կյանքով, իր ու կնոջ աշխատավարձով և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Սասունը մաթեմատիկա էր դասավանդում: Բնավորությամբ ուրախ ու հումորով մարդ էր: Ասում էր, թե հումորի զգացումը Ղուկաս պապից է ժառանգել: Նրանով հպարտանում էր ու պապի արած հումորների մասին հաճախ էր պատմում: Սիրում էր պատկերավոր խոսել: Երիտասարդներին ասում էր՝ հումորը պետք է այնպես անես, որ մարդիկ չնեղանան: Ասում էր, թե հումորն էլ դեղի է նման և իր չափաբաժինն ունի ու թե գերազանցեցիր, եթե թշնամի ես ուզում, էլ հեռու մի գնա. դեմդ կանգնած է: Տիկին Հայկուշը բնավորությամբ ամուսնու հակապատկերն էր: Դպրոցում դասվար էր աշխատում: Շրջապատում իրեն այնպես էր պահում, կարծես դասարանում լինի, իսկ շրջապատի մարդիկ՝ նրա աշակերտները: Մարդիկ նրա հետ շփվելիս շատ ուշադիր էին, գիտեին՝ մի անզգույշ քայլ և տիկին Հայկուշը կարող է վիրավորվել:Շատերը նրան գոռոզ, ինքնահավան էին համարում: Մի անգամ ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով կոլումբիացի մեծ գրող Մարկեսի անունն էր կրում, Սասունին գանգատվեց. «Քո կինը գոռոզ, ինքնահավանի մեկն է, մարդկանց բարևներին կարգին չի էլ պատասխանում, բոլորին վերևից է նայում»: Սասունը փորձեց պաշտպանել կնոջը.

- Իմ կինը ոչ թե գոռոզ է, այլ հպարտ:

Նրանց հաշտեցնելու համար խոսակցությանը միջամտեց դպրոցի ուսմասվար Սիրանուշը.

-Գոռոզությունն ու հպարտությունն իրարից այնքան էլ հեռու չեն, մի՛ վիճեք:Մարկեսն էլ իր անվանը համապատասխան սկսեց փիլիսոփայել.

- Հպարտությունն առաքինություն է, գոռոզությունը՝ արատ, դրանք չպետք է նույնացնել, ու զայրացած՝ դուռը շրխկացրեց փնթփնթալով. «Մարդ իրենից որքան շատ է գոհ, այնքան իր մեջ քիչ է այն, որից կարելի է գոհ մնալ»:Սասունը լռեց: Նա հոգու խորքում Մարկեսի հետ համաձայն էր, բայց Մարկեսը չէր հասկանում, որ գոռոզությունը թույլի սփոփանքն է: Ու այդ պատճառով էլ Սասունը ներողամտորեն էր վերաբերվում կնոջ արարքներին: Այդպիսի մարդիկ այնպես չէ, թե չեն տեսնում ուրիշների բարեմաս-նությունները: Լավ էլ տեսնում են ու այդ պատճառով էլ իրենց շուրջ բարձր պարիսպներ են կառուցում ու դեպի ներսը տանող բոլոր դռները ամուր գոցում են, որ ուրիշները չտեսնեն ներսի դատարկությունը, դառնում են պատյանով մարդ: Նրանք դրանից տառապում են: Սակայն Հայկուշի պարագայում խնդիրը միայն այդ չէր: Բնությունը մոռացել էր նրա մեջ դնել մարդկային հրաշքներից մեկը՝ հումորի զգացումը: Նա հարսի հետ բախվեց այն պատճառով, որ Տանյան, ծիծաղելով Սասունի արած հումորի վրա, ասաց. «Տարիների հետ կանայք իրենց հույսը դնում են կոսմետիկայի վրա, իսկ տղամարդիկ՝ հումորի զգացման», ու ծիծաղկոտ աչքերով նայեց Հայկուշին՝ մտածելով, թե իր սրամտությունը կարժանանա սկեսուրի հավանությանը: Մինչդեռ Հայկուշը մտածեց, որ դա իրեն էր ուղղված (իրոք, Հայկուշը հաճախ էր կոսմետիկան չարաշահում):

 Հայկուշը մահացու վիրավորվեց ու հաջորդ օրը, առանց ցտեսություն ասելու, տղայի տնից հեռացավ:

Անցել է արդեն քսան տարի, սակայն Սասունը դեռ չի կարողանում Հայկուշին համոզել, որ Տանյան կատակում էր: 

Բ

Սասունը կեսօրին սովորականի նման տուն եկավ, կինը հացը դրել էր: Իր սիրած ուտելիքներն էին՝ պանիր, կանաչի և խաշած կարտոֆիլ: Սկսեց ախորժակով ուտել, հետն էլ կնոջ հետ խոսում էր: Հայկուշն ամաններն էր լվանում: Չնայած ծորակի ջուրը խանգարում էր նրանց խոսակցությանը, սակայն ինչ-ինչ, բայց տիկին Հայկուշի լսողությունը հրաշալի էր, հատկապես, երբ խոսքն իրեն էր վերաբերում: Սասունը կանաչիների տակ պղպեղ նկատեց: Ախորժալի տեսք ուներ, պղպեղից մի մեծ կտոր բերանն առավ, որ կարտոֆիլի հետ ուտի: Պղպեղը դաժան կծու էր, խոսքը բերանի մեջ կիսատ մնաց, քրտինքը տվեց ճակատին: Ինքնաբերաբար նետեց. «Այ դու անպետք, անդաստիարակ»: Հայկուշը զարմացած շուռ եկավ, թե. 

- Ինձ հետ էի՞ր, ա՛յ տղա, տո անպետքն ու անդաստիարակը դու ես: Ես քեզ համար ուտելիք պատրաստեմ, տարին բոլոր քո մասին հոգ տանեմ, իսկ դու ինձ այսպիսի խոսքեր ասե՞ս: Երևում է, թե մեզանից ով է անդաստիարակը: 

Տիկին Հայկուշը դուռը շրխկացրեց ու լացակումած գնաց հարևան սենյակ: Պղպեղի կծուն այնքան ուժեղ էր, որ Սասունը չհասցրեց բացատրել, որ իր ասածը պղպեղին էր վերաբերում: Մտածեց՝ թող մի քիչ հանգստանա, հետո կբացատրեմ: Սակայն տիկին Հայկուշը Սասունի բացատրությունը հեքիաթ համարեց: Պատմությունն ընկավ գյուղի բերանը: Բոլորը պատմում էին, թե Սասունն ու Հայկուշը, որ շուրջ երեսուն տարվա ամուսիններ էին, բաժանվում են ու պատճառն էլ պղպեղն է: Ասում էին ու ծիծաղում:Տիկին Հայկուշը Սասունին այդպես էլ չներեց: Նրա ինքնասիրությունը խոցվել էր ու այնքան խոր, որ հնարավոր չեղավ այն այլևս ապաքինել: Եվ որևէ մեկը նրանց չկարողացավ օգնել: Նույնիսկ Արան Մոսկվայից եկավ, փորձեց ծնողներին հաշտեցնել, չստացվեց: Նրանք ապրում են նույն տան մեջ, բայց առանձին-առանձին:

 

 

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

Արշոյի կնոջ երազը

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին